Սեզոնային ալերգիա՝ «արցունքներով լցված գարուն». որո՞նք են հիմնական պատճառները

Պոլինոզ՝ «Սեզոնային տանջանքների»

մեղավորը Սեզոնային ալերգիան տարվա որոշակի եղանակներին առաջացող ալերգիկ ռեակցիա է: Այն կարող է արտահայտվել կամ սեզոնային ռինոկոնյուկտիվիտի ու ռինիտի տեսքով, կամ էլ բրոնխիալ ասթմայի տեսքով: Սեզոնային ալերգիայի առաջացման պատճառը տարբեր բույսերի՝ ծառերի, ծաղիկների, նույնիսկ որոշ սնկերի և այլ բույսերի փոշին է: Սեզոնային, և առհասարակ ցանկացած տեսակի ալերգիայով տառապող մարդիկ հաճախ են գիշերը արթնանում խեղդոցից և անհանգստությունից, որոնք էլ խաթարում են քնի ընթացքը: Մի քանի նմանատիպ գիշերներ, և քնի խանգարումը պատրաստ է: Առաջանում է նևրոզի վիճակ, դյուրագրգռություն, 2-3 անքուն գիշերները ցանկացած մարդու մոտ կարող են առաջացնել հիստերիա և գերակտիվություն:

Հիվանդությունը անտեսելու հետևանքները. Ալերգիայի հետ կատակները վատ վերջաբան են ունենում, այն կարող է բավական լուրջ հետևանքներ ունենալ: Եթե ալերգիկ պրոցեսը մատնել անուշադրության, իսկ պացիենտների մեծ մասը հենց այդպես էլ անում է, կարող են առաջանալ այնպիսի լուրջ հիվանդություններ, ինչպիսիք են բրոնխիալ սպազմը կամ բրոնխիալ ասթման:

Գարնան կեսից մինչև ամառվա վերջը տևող տանջանքներ. Սեզոնային ալերգիկ ռեակցիաները առաջանում են մոտավորապես ապրիլ-մայիս ընկած ժամանակահատվածում՝ ծառերի փոշուց, շարունակվել մինչև հուլիս ամսվա կեսը, ապա հերթը հասնում է ծաղիկներից ալերգիա ունեցողներին, իսկ այս շրջանը կարող է շարունակվել մինչ առաջին ձյունը: Օդում ալերգենների առկայությունը կախված չէ տարվա եղանակից, այլ ավելի շատ՝ ծաղկունքի սեզոնից:

Ալերգիա հրահրող ծառեր. «Վնասակար» և ալերգիկ ծառերի մեջ առաջին տեղն է զբաղեցնում կեչին, դրան են հաջորդում լաստենին, պնդուկի ծառը, թխկին, հացենին: Իսկ օրինակ վատ համբավ ունեցող բարդին, որին ամեն ինչում մեղադրում են, ինքնին ընդհանրապես չի առաջացնում ալերգիա:

Ալերգիկներին «մխիթարողները». Սեզոնային ալերգիան բուժող դեղամիջողները կարել է բաժանել մի քանի խմբի: Հակահիստամինային, հակաալերգիկ դեղամիջոցներ, որոնք կարելի է օգտագործել ինչպես տեղային կերպով (կաթիլներ, սփրեյներ), այնպես էլ դեղահաբերի տեսքով: Մեր օրերում շուկայում առկա հակաալերգիկ դեղամիջոցների տեսականին շատ լայն է, ուստի դեղամիջոց ընտրելուց առաջ հարկ է համաձայնեցնել բժշկի հետ, որը կմանրամասնի տվյալ դեղամիջոցի հատկությունները: Բժիշկը, դեղամիջոցը նշանակելուց առաջ, պիտի կարևորի ոչ միայն դրա արդյունավետությունը, այլև կողմնակի բարդություններին: Հաջորդ խմբին են պատկանում ալերգիկ բորբոքումները բուժող դեղամիջողները: Դրանք են հիմնականում քթի և աչքի կաթիլներն ու սփրեյները: 3-րդ խումբը գլյուկոկորտիկոստերոիդ տեղային կամ սիստեմային օգտագործման դեղամիջոցներն են: Սիստեմային դեղամիջոցները պետք է ընդունել այլ դեղամիջոցների անարդյունավետության դեպքում:

Ալերգիայի վրա դրական ազդող գործոններ. Սեզոնային ալերգիայի ժամանակ ալերգիկ մարդկանց կարևոր է մշտապես տեղյակ լինել եղանակի տեսության մասին, քանի որ եղանակային գործոնները մեծ ազդեցություն են թողնում ալերգիկ մարդու վիճակի վրա: Անձրևոտ եղանակին փոշու պարունակությունը օդում գալիորեն նվազում է, իսկ քամոտ ու չոր եղանակին ընդհակառակը՝ բարձրանում:

Like this post? Please share to your friends:
Le Monde Animal