ՍԱ մի շարք հիվանդությունների թշնամի է համարվում. երեխաների մրսածության ժամանակ արդյունքն անմիջապես նկատելի է դառնում

Պրոպոլիսը հնուց մարդկությանը հայտնի բնական հզոր հակաբիոտիկ միջոց է:

Պրոպոլիսի օգտագործումը կաթի հետ հրաշալի օգնում է մրսածության, թոքերի հիվանդության և ինքնազգացողության լավացման համար: Այն թեթևացնում է դյուրագրգռությունը, նպաստում է քնի կարգավորմանը և ազատում է հոգնածության զգացողությունից:

10 օր շարունակ 100 մլ կաթին ավելացրեք 20 կաթիլ պրոպոլիս և խմեք այն քնելուց առաջ: Բուժման կուրսը կրկնեք 4-6 ամսվա ընթացքում:

 Երեխաների մրսածության ժամանակ արդյունքը նկատելի է դառնում առաջին մի քանի կաթիլների ընդունումից հետո: Մինչև 7 տարեկան երեխաներին ակնամոմի սպիրտի լուծույթը կարելի է տալ` երկու կաթիլ ավելացնելով 1/3 բաժակ տաք կաթի մեջ:

 Այս դեղամիջոցն օգտակար է պանկրետիտի, գաստրիտի, ստամոքսի խոցի, երիկամների հիվանդությունների բուժման ժամանակ: Ակնամոմի սպիրտի լուծույթի կաթիլները օգտագործեք սխեմայի ցուցումներին համապատասխան:

 Պրոպոլիսի կաթի հետ օգտագործումը նպաստում է արյան մեջ խոլեստերինի պարունակության կարգավորմանը, բուժում է էկզեման և մի շարք այլ մաշկային հիվանդություններ, կարգավորում է դաշտանային ցիկլը:

Պրոպոլիսի կաթիլները օգնում են հոգեկան վիճակի կարգավորմանը և ազատում են վատ մտքերից: Այն նպաստում է հիվանդի լավ տրամադրվածությանը, ինչը շատ կարևոր է բուժման համար:

Նյութի աղբյուր՝ hayinfo.net

Like this post? Please share to your friends:
Le Monde Animal