Որոնք են մազաթափության հանգեցնող հիմնական գործոնները

Փորձը ցույց է տվել, որ կանանց մոտ ինտենսիվ մազաթափությունը լուրջ հոգեհուզական խնդիրներ է առաջացնում և կարող է անգամ դեպրեսիայի պատճառ դառնալ, սակայն այս խնդիր դեմ պայքարելու համար հարկավոր է իմանալ, թե որոնք են դրա առաջացման հնարավոր պատճառները:

Ձեզ ենք ներկայացնում այն հիմնական գործոնները, որոնք կարող են դառնալ մազաթափության պատճառ:

Սթրեսի մակարդակ

Բազմաթիվ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սթրեսի բարձր մակարդակը հանգեցնում է մազաթափության: Գիտականորեն այս խանգարումն անվանվում է telogen effluvium կամ մազաթափության թելոգենի փուլ: Հարկավոր է հաշվի առնել, որ այս փուլը ժամանակավոր բնույթ է կրում և եթե մարդուն հաջողվի ազատվել սթրեսից, ապա մազածածկույթն ամենայն հավանականությամբ կվերականգնվի:

Մազահարդարման սարքեր

Տարատեսակ արդուկներն ու վարսահարդարիչները երկարատև գործածության դեպքում նույնպես կարող են դառնալ մազերի կորստի պատճառ: Բանն այն է, որ բարձր ջերմաստիճանն ու հարդարման համար նախատեսված նյութերում պարունակվող վնասակար քիմիական տարրերը խիստ բացասաբար են ազդում մազերի ֆոլիկուլների վրա:

Արագ սնունդ

Արագ սնունդը համարվում է առողջական մի շարք խնդիրների առաջացման հիմնական պատճառներից մեկը: Նման մթերքը գրեթե չի պարունակում նուտրիենտներ, որոնք շատ կարևոր են օրգանիզմի համար, ուստի հաճախակի արագ սնունդ օգտագործելու դեպքում մարդը կարող է բախվել այս կամ այն սննդարար նյութի դեֆիցիտին, ինչն էլ կհանգեցնի մազաթափության:

Քնի սահմանափակում

Օրական առնվազն 7 ժամ քնելը խիստ անհրաժեշտություն է օրգանիզմի համար, քանի որ այդ ժամանակահատվածը հարկավոր է հորմոնալ բալանսի կարգավորման, օրգանիզմի վերականգնման ու հանգստանալու համար:Քնի պակասի դեպքում հորմոնների քանակությունը նվազում է, ինչն էլ կարող է դառնալ մազաթափության կամ մազերի որակի վատացման պատճառ:

https://med.tert.am

Like this post? Please share to your friends:
Le Monde Animal