Մասուրը С վիտամինի հիանալի աղբյուր է, որը մեկից մեկ լուծում է երիկամային քարերի հարցերը, միայն թե պետք է իմանալ դրանից հյութ պատրաստելու ճիշտ եղանակը

Մասուրը С վիտամինի հիանալի աղբյուր է,  այն հատկապես օգտակար է տարվա այս եղանակին:

Մասուրը  հարուստ է մի շարք վիտամիններով, պարունակում է երկաթ, օրգանական թթուներ, մակրո և միկրոտարրեր:

Մասուրն ունի հակաբորբոքային ազդեցություն,  տիբեթական  բժշկության մեջ  այն օգտագործվել է թոքախտի, աթերոսկլերոզի,  նևրասթենիայի ժամանակ:

Պտուղները պարբերաբար օգտագործելը լուծում է երիկամային քարերը:

Մասուրը պարունակում է մեծ քանակությամբ С  վիտամին:  Քանի որ տարվա այս եղանակին թարմ մասուր չկա, մասուրի հյութ կարելի է պատրաստել չորացրած պտուղներից:

1-2 բուռ չորացրած մասուրի վրա ավելացնել  1-2լ  գոլ կամ սառը ջուր և սենյակային  ջերմաստիճանում (18-20)  պահել 10-12 ժամ, որից հետո  փափկած պտուղները  ճմռել և դրանից 2-3 ժամ հետո քամիչով անցկացնելուց հետո  ստացված թանձր, կարմիր հյութը խմել: Կարելի է ավելացնել մեղր:

Խմել առավոտյան  քաղցած վիճակում 1 սուրճի բաժակ: Մեկ սուրճի բաժակ հյութը  բավարարում է  օրգանիզմի  С վիտամինի  1-2 օրվա պահանջը: Քամելուց հետո մնացած զանգվածի վրա  նորից  ջուր լցնել:  Այդ գործողությունը կարելի է կրկնել  2-4 անգամ, մինչև որ քամելուց հետո մնան միայն կորիզներն ու կեղևը:

Այլ եղանակով պատրաստված  մասուրի հյութը արժեք չունի:

Մասուրը  բուժում է աղիների խոցը,  լնդախտը,  լուծը, դադարեցնում է արյունահոսությունը, դանդաղեցնում է ծերացման գործընթացը:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo

Like this post? Please share to your friends:
Le Monde Animal