Ձիթապտղի ամենաօգտակար հատկությունները. 10 պատճառ սննդակարգում ձիթապտուղ ու ձիթայուղ ներառելու համար

Ձիթապտուղը շատ օգտակար է ցանկացած տարիքի մարդկանց համար: Այս համեղ պտուղները խորհուրդ են տրվում օգտագործել սրտանոթային հիվանդությունների դեպքում: Բացի այդ, դրանք նաև բարենպաստ ազդեցություն են ունենում անոթների ու լյարդի վրա:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 10 հետաքրքիր փաստ ձիթապտղի մասին:

1.      Ձիթապտուղներն անփոխարինելի են լյարդի, աղիների և ստամոքսի հիվանդությունների բուժման ու կանխարգելման համար:

2.      Ձիթայուղն օժտված է լեղաստեղծ հատկությամբ և քայքայում են լեղապարկի քարերը:

3.      Ձիթապտուղները պարունակում են ճարպաթթուներ, որոնք նպաստում են «վատ» խոլեստերինի մակարդակի իջեցմանը:

4.      Խնջույքից առաջ մեկ գդալ ձիթայուղ խմելը կօգնի չեզոքացնել ալկոհոլի բացասական ազդեցությունը:

5.      Ձիթապտղի մեջ պարունակվող վիտամիններն օժտված են բջիջները թարմացնող հատկությամբ, ինչն օրգանիզմի ծերացման հիանալի կանխարգելիչ միջոց է:

6.      Ձիթայուղը շատ ավելի հեշտ է յուրացվում, քան մյուս յուղերը:

7.      Այս մթերքը շատ օգտակար է երեխաների համար: Ձիթապտղի մեւջ պաչունակվող յուղն իր պարունակած ճարպաթթուներով համարժեք է մայրական կաթի մեջ պարունակվող ճարպերին:

8.      Ձիթապտղի պարբերաբար օգտագործումը 45%-ով նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը:

9.      Ձիթապտուղը հարուստ է պոլիֆենոլով, որը կանխում է անոթներում թրոմբների առաջացումը:

10.   Ձիթապտղի յուղը պարունակում է մեծ քանակությամբ E, A, D և K վիտամիններ, որոնք նպաստում են ոսկրային հյուսվածքներում կալցիումի պահպանմանը՝ կանխելով օստեոպորոզի առաջացումն ու ոսկորների մաշվածությունը:

https://med.tert.am

Like this post? Please share to your friends:
Le Monde Animal