Խնձորի քացախի ամենաօգտակար հատկությունները. 6 պատճառ խնձորի քացախ օգտագործելու համար

Խնձորի քացախը պարունակում է մեծ քանակությամբ օգտակար նյութեր, ինչպիսին են կալիումը, կալցիումը, ֆտորը, նատրիումը, ֆոսֆորը, պղինձը, երկաթը և այլն: Բացի այդ, այն նաև հարուստ է օրգանական թթուներով, ինչպես նաև պոտաշով, պեկտինով, А, В1, В2, В6, С, Р, Е վիտամիններով ու բետա-կարոտինով:

Խնձորի քացախի բաղադրությունը յուրհատուկ է և յուրաքանչյուր բաղադրիչն անչափ օգտակար է: Սա է պատճառը, որ այս մթերքը բուժիչ ազդեցություն է ունենում մարդու օրգանիզմի վրա: Սակայն հարկ է հիշել, որ նույնիսկ օգտակար մթերքը չի կարելի չարաշահել:

Խնձորի քացախը կարող է մի քանի անգամ արագացնել նյութափոխանակությունը: Այն նաև խթանում է ճարպերի ու ածխաջրերի քայքայումը, ինչն օգնում է ազատվել ավելորդ քաշից:

Բացի այդ, այս մթերքը պաշտպանում է օրգանիզմը աղիքային տարատեսակ հիվանդություններից, օգնում է վերականգնել աղիների միկրոֆլորան, ինչպես նաև նպաստում է պերիստալտիկայի բարելավմանը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում առողջական 6 խնդիր, որոնցից կարելի է ազատվել խնձորի քացախի օգնությամբ:

Օգնում է ազատվել ռեֆլյուքսից ու ստամոքսի այրոցից. ռեֆլյուքսի դեպքում ստամոքսահյութը դուրս է մղվում ստամոքսից՝ հայտնվելով կերակրափողում: Սովորաբար ռեֆլյուքսն ուղեկցվում է ուժեղ այրոցով, սակայն այս վիճակից ազատվելու համար կարելի է մի ճաշի գդալ խնձորի քացախով ջուր խմել (1 բաժակ):

Կարգավորում է խոլեստերինի մակարդակը. զարմանալի է, բայց խնձորի քացախը նվազեցնում է օրգանիզմի թթվայնությունը, ինչի շնորհիվ նվազում են նաև անոթների պատերի բորբոքումներն ու դրանցում կուտակված խոլեստերինի մակարդակը:

Օգնում է ազատվել ավելորդ քաշից. խնձորի քացախն օգնում է նվազեցնել ուտելու ցանկությունն ու դուրս բերել օրգանիզմից տոքսիններն ու ավելորդ ջուրը:

Կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը. ուսումնասիրությունները ցույց են տվել, որ խնձորի քացախն օժտված է հակագլիկեմիկ ազդեցությամբ, ինչի շնորհիվ կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը:

Հակաօքսիդանտային ազդեցություն. խնձորի քացախը պարունակում է մեծ քանակությամբ օգտակար հակաօքսիդանտներ, որոնք օգնում են պահպանել առողջությունը:

Բարելավում է մարսողությունը. խնձորի քացախի մեջ պարունակվող քացախաթթուն բարելավում է մարսողությունը, ինչի շնորհիվ սնունդն ավելի հեշտ է յուրացվում:

Սակայն հարկ է հիշել, որ անհրաժեշտ է օգտագործել միայն բնական բարձրորակ խնձորի քացախ: Բացի այդ, քացախը կարելի է հեշտությամբ պատրաստել նաև տնային պայմաններում:

Ամենօրյա օգտագործման համար խորհուրդ է տրվում պարզապես խմել խնձորի քացախով ջուր (1 ճ.գ. քացախն ավելացնել 1 բաժակ ջրին): Ցանկության դեպքում ըմպելիքին կարելի է ավելացնել նաև մեկ թեյի գդալ մեղր և կիտրոնի հյութ:

https://med.tert.am

Like this post? Please share to your friends:
Le Monde Animal