Լևոմեկոլի քսուքը պետք է պարտադիր լինի ցանկացած տան դեղատուփում, որովհետև այն հրաշալի կերպով օգնության է հասնում մի շարք դեպքերում: Իր հզոր հակամանրէային էֆեկտի շնորհիվ այս քսուկը օգնում է ազատվել մաշկային տարատեսակ խնդիրներից:
Քսուքը բաղկացած է երկու ակտիվ նյութերից ՝ քլորամեֆիկոլ որը ակտիվ է նույնիսկ ստաֆիլոկոկիի և աղիքային ցուպիկի դեմ և մեթիլուրացիլ, որն արագացնում է վերքերի լավացումը, հակաբորբոքային ազդեցություն ունի:

Այրվածքների դեպքում
Լևոմեկոլը մաքրում է այրվածքի վերքը մեռած հյուսվածքներից:
Ահա թե ինչպես է պետք մշակել այրվածքից առաջացած վերքը
Նախ պետք է այրվածքը լվանալ սառը ջրով
Քսել Լևոմեկոլը ստերիլ թանզիֆի վրա և դնել վերքի վրա
Կենցաղային ոչ մեծ այրվածքների եպքում բուժման կուրսը կազմում է 5-14 օր

Թարախային վերքերի և խոցերի դեպքում
Լևոմեկոլի օգնությամբ կարելի է մշակել տարբեր վերքեր, որոնք առաջացել են միջատների խայթոցից, կտրվածքներից քերծվածքներից:
Եթե վերքը թարախակալված չէ
Վերքը մշակել 3-%-անոց ջրածնի պերօքսիդով և բժշկական սպիրտով
Լևոմեկոլը քսել անմիջապես վերքի վրա, եթե անհրաժեշտ է կապել ստերիլ բինտով
Վիրակապը փոխել օրը մեկ անգամ մինչև վերքը լիովին ապաքինվի
Եթե վերքը թարախակալվել է
Նախ պետք է վերքից հեռացնել այն, ինչը պոկվում է վերքից հակասեպտիկով թրջած բամբակաբինտային տամպոնի օգնությամբ:
Այնուհետև քսել Լևոմեկոլի քսուկն անմիջապես վերքի վրա և վրայից դնել լևոմեկոլով ներծծված բինտ
Եթե թարախ շատ է դուրս գալիս, վիրակապը փոխել օրը մի քանի անգամ:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն