EnterTrain-ը ներկայացնում է սալորաչրի բաղադրությունը՝
Վիտամինները 100 գ. չրում
- A, ռետինոլ և դրան համարժեք միացություններ՝ 38,713 մկգ
- B5, պանտոտենատ՝ 0,419 մգ
- C, ասկորբինաթթու՝ 0,577 մգ
- B1, տիամին՝ 0,049 մգ
- B6, պիրիդոքսին՝ 0,203 մգ
- E, ալֆա-տոկոֆերոլ, տոկոֆերոլային համարժեք՝ 0,427 մգ
- B2, ռիբոֆլավին՝ 0,184 մգ
- PP, նիկոտինաթթու, նիացինային համարժեք՝ 1,879 մգ
- B9, ֆոլաթթու՝ 3,904 մկգ
- B4, խոլին՝ 10,093 մգ
- Ֆիլոխինոն (վիտամին К՝ 59,494 մկգ)
- Բետաին՝ 0,399 մգ
- Ֆոսֆոր՝ 68,773 մգ
- Մագնեզիում՝ 40,836 մգ
- Կալիում՝ 731,294 մգ
- Նատրիում՝ 1,944 մգ
- Կալցիում՝ 42,106 մգ
- Ֆտոր՝ 3,966 մկգ
Մեկ չիրը պարունակում է մոտ 36 կկալ:

Սալորաչրի օգտակարությունը՝
Վիտամինների, միկրոտտարրրեիյ և բջջանյութի կոնցեբտրացիան զգալիորեն շատ է, քան թարմ սալորի մեջ:
Ունի թուլացնող ազդեցություն, նպաստում է լեղու արտահոսքին, ստամոքսահյութի առաջացմանը:
Օրական 5 սալորաչիր ուտելու դեպքում կարելի է մոռանալ ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունների մասին, նիհարել:
1. Օստեոպորոզի դեպքում
Օգնում է կանխել ոսկորների փխրունությունը:
2. Փորկապության դեպքում
Արդյունավետ թուլացնող միջոց է:

3. Սրտի համար
Ամրացնում և առաձգական է դարձնում անոթների պատերը, ամրացնում է սրտամկանը, նորմալացնում է սրտխփոցի հաճախականությունը:
4. Երիկամների համար
Միզամուղ հատկությունի ունի, հաղթահարում է նույնիսկ ուժեղ այտուցները, լավացնում է երիկամների աշխատանքը, նպաստում շլակերի և տոքսինների մաքրվելուն:
5. Տեսողության համար
Դրականորեն է ազդում տեսողության վրա:
6. Ավիտամինոզի դեպքում
Օգտակար նյութերով է հարուստ:

7. Անգինայի դեպքում
Սալորաչրի եփուկն արդյունավետ է բերանը ողողելու համար անգինայի, ստոմատիտի և բերանի խոռոչի այլ հիվանդությունների դեպքում:
8. Ծերացման դանդաղեցման համար
Ամեն օր սալորաչրի օգտագործումն օգնում է դանդաղեցնել օրգանիզմի ծերացումը:

9. Իմունիտետի բարձրացման համար
10. Նյարդային համակարգի ճիշտ աշխատանքի համար
Նվազեցնում է սթրեսի ազդեցությունը, օգնում է պայքարել տագնապայնության, դյուրագրգռության, անքնության դեմ:
11. Կոշտուկների դեմ
Չիրը եփել յուղոտ կաթի մեջ 7 րոպե, երկու մասի բաժանել, դնել խնդրահարույց մասի վրա: Երբ չիրը սառի, այն նորով փոխարինել: Ամեն պրոցեդուրայի ընդհանուր տևողությունը 10 րոպե է:
12. Պոտենցիայի բարձրացման համար
Սալորաչրի օգտագրծման կանոնները նիհարելիս
1. Մթերքի օրական նորման չպետք է գերազանցի 100 գրամը:
2. Չիրն օգտագործել ցանկալի է օրվա առաջին կեսին:
3. Չի կարելի համադրել սալորաչիրը և այլ թուլացուցիչ միջոցները:
Չիրը կարելի է օգտագործել ուտելուց առաջ կամ հետո:
Առաջակում ենք բեկոնով, սալորաչրով և հունական ընկույզով արագ ռուլետներ՝

Բաղադրիչները՝
- 12 շերտ բեկոն կամ հավի կրծքամիս (200 գ.)
- 12 սալորաչիր առանց ոսկորի
- 12 կես միջուկ հունական ընկույզ
- 12 ատամի փայտիկ
Պատրաստումը՝
1. Գնիր կտրտած միս, ոչ թե ամբողջական:
2. Հունական ընկույզի կեսը դիր սալորաչրի վրա և մի քիչ սեղմիր: Հետո չիրը դիր բեկոնի շերտւ ծայրին, ռուլետ փաթաթիր և ամրացրու ատամի փայտիկով:

3. Ռուլետները դիր ձևամանի մեջ: Ոչինչ չքսես ձևամանի մեջ:
4. Թխիր 180 աստիճանով ջեռոցում 15-20 րոպե մինչև լավ կարմրի:

5. Պատրաստ է:
Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը