Երեք անչափ կարևոր նախապայման՝ երեխայի ամուր իմունիտետի ձևավորման համար

Երեխայի առողջությունն ամենակարևորն է ծնողների համար, ուստի զարմանալի չէ, որ ծնողներն անում են ամեն բան փոքրիկի իմունային համակարգի ամրապնդման համար:

Իմունային համակարգը շատ բարդ համակարգ է և դրա ձևավորման վրա ազդում են բազմաթիվ գործոններ: Հարկ է հիշել, որ իմունիտետը բարձրացնել հնարավոր չէ, իսկ այն խթանելը վտանգավոր է: Սակայն կարելի է նախապես քայլեր ձեռնարկել ու ստեղծել բարենպաստ պայմաններ դրա ճիշտ ձևավորման ու ամրապնդման համար:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երեք կարևոր նախապայման երեխայի իմունային համակարգի ձևավորման ու ամրապնդման համար:

Լավ հղիություն ամուր իմունային համակարգի համար

Երեխայի առողջության հիմքերը դրվում են դեռ հղիության ընթացքում, ուստի այդ ժամանակահատվածում շատ մեծ նշանակություն են ունենում մոր ինքնազգացողությունը, նրա սննդակարգը, առողջական վիճակն ու անգամ տարիքը:

Հատկապես կարևոր է լինում հղիության առաջին եռամսյակը, երբ երեխայի օրգանիզմը նոր է սկսում ձևավորվել: Այս ընթացքում հարկավոր է բացառել ցանկացած վնասակար բան և հետևել ինչպես սննդակարգին, այնպես էլ օրվա ռեժիմին, քնի ռեժիմին ու հույզերին:

Երեխայի կյանքի առաջին րոպեները

Մասնագետները խորհուրդ են տալիս քննարկել մանկաբարձի հետ բոլոր մանրուքները՝ կապված ծննդաբերության հետ: Հարկավոր է նախապես խորհրդակցել մասնագետի հետ և որոշել, թե ինչ դեղամիջոցներ են օգտագործվելու, որ դեպքերում է հարկավոր լինելու հավելյալ խթանում, ինչ ցավազրկող դեղամիջոցներ պետք է կիրառվեն և երբ ու որ դեպքերում: Հարկ է հիշել, որ այս ամենը հավելյալ ծանրաբեռնվածություն է երիկամների համար, ուստի դեղամիջոցները պետք է օգտագործվեն միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:

Բացի այդ, շատ կարևոր է, որ ծննդաբերությունն անվտանգ լինի երեխայի համար, ուստի կաթնասնկախտի առկայության դեպքում կինը պետք է նախապես բուժի այն, իսկ անհրաժեշտության դեպքում նաև բարելավի հեշտոցի ընդհանուր վիճակը:

Ամենակարևորը երեխայի կյանքի առաջին վայրկյաններն են

Նորածնին հարկավոր է դնել մոր կրծքին լույս աշխարհ գալուց անմիջապես հետո: Որոշ մասնագետներ խորհուրդ են տալիս դա անել անգամ մինչև պորտալարը կտրելը:

Այս առաջին հպումը թույլ է տալիս երեխային ձեռք բերել բարենպաստ ֆլորա, որը պատում է նրա մաշկը, շնչուղիներն ու աղեստամոքսային տրակտը և նպաստում է երեխայի իմունիտետի ձևավորմանը:

Հարկ է նաև հիշել, որ փոքրիկի իմունիտետի ձևավորման համար շատ մեծ նշանակություն ունի կրծքով կերակրելը, օրգանիզմը կոփելը, մաքուր օդն ու լավ տրամադրությունը:

https://med.tert.am

Like this post? Please share to your friends:
Le Monde Animal