Դդումն անչափ համեղ, օգտակար և հասանելի մթերք է, որը կարելի է օգտագործել ինչպես թարմ վիճակում, այնպես էլ տարատեսակ ուտեստների մեջ: Դդմի պտղամիսն ունի շատ յուրահատուկ համ և օժտված է անչափ օգտակար հատկություններով, սակայն քչերը գիտեն, որ ոչ պակաս օգտակար են նաև դդմի սերմերը:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դդմի սերմերի ամենաօգտակար հատկությունները:
Դդմի սերմերը հատուստ են վիտամիններով
Դդմի սերմերը պարունակում են А և Е վիտամիններ, որոնք պատասխանատու են մաշկի երիտասարդության և եղունգների ու վարսերի առողջության պահպանման համար: Մաշկի թեփոտվածության ու մազերի փխրունության դեպքում պարզապես հարկավոր է սննդակարգում դդմի սերմեր ներառել:
Դդմի սերմերը հատուստ են ցինկով
Այս սերմերը հարուստ են նաև ցինկով, որը նույնպես շատ կարևոր է մաշկի առողջության համար, քանի որ օգնում է կանխել բշտիկների ու բորբոքումների առաջացումը:
Դդմի սերմերն օգնում են նիհարել
Մեծ քանակությամբ մանրաթելերի շնորհիվ դդմի սերմերն օգնում են կարգավորել նյութափոխանակությունը, ինչն էլ նպաստում է ավելորդ ճարպաշերտերի այրմանը: Այս սերմերն ունեն բավական բարձր կալորիականություն (100 գրամում մոտ 500 կկալ), սակայն դրանք նպաստում են քաղցի զգացողության բթացմանն ու քաշի նվազմանը: