Օրգանիզմի մաքրությունն ու ամուր իմունային համակարգը շատ կարևոր են մարդու առողջության համար, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի առողջարար ըմպելիք, որը կօգնի արդյունավետ կերպով մաքրել օրգանիզմը և կպաշտանի ամենատարբեր առողջական խնդիրներից:
Այս ընպելիքի հիմնական բաղադրիչը ճակընդեղն է, որը հզոր բնական միջոց է տարբեր հիվանդությունների դեմ պայքարի համար: Այն պահպանում է ոսկորների ու սրտամկանի առոջղությունը, ինչպես նաև կարգավորում է զարկերակային ճնշումը: Այս բանջարեղենը պարունակում է մեծ քանակությամբ նիտրատներ և ազոտի օքսիդ, որը լայնացնում է զարկերակները՝ նպաստելով արյան ճնշման նվազմանը:
Բացի այդ, ճակնդեղը նվազեցնում է նաև «վատ» խոլեստերինի մակարդակը՝ դրանով իսկ կանխելով անոթներում խոլեստերինային վահանիկների կուտակումը:
Այս առողջարար բանջարեղենը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների ու կաթվածի հավանականությունը, բուժում է օստեոպորոզը, կանխում է տարատեսակ հիվանդությունները, մաքրում է հաստ աղիքն ու ազատում է լյարդի ճարպային կուտակումներից:
Ըմպելիքի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներն են.
· 1 հատ միջին չափի ճակնդեղ,
· մի շերտ կիտրոն,
· մի կտոր (3 սմ) կոճապղպեղ,
· 1 հատ միջին չափի գազար,
· 1 հատ խնձոր,
· մի բուռ թարմ անանուխ:
Պատրաստման եղանակը.
Ըմպելիքը պատրաստելու համար պարզապես հարկավոր է քամել բոլոր բաղադրիչների հյութը և լավ խառնել: Այս ըմպելիքը կօգնի մաքրել օրգանիզմն ու ամրապնդել իմունային համակարգը:
Սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների և ուժեղ ցավերի դեպքում ցանկացած ժողովրդական միջոց կիրառելուց առաջ հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վտանագավոր լինել և էլ ավելի լուրջ խնդիրներ առաջացնել: