Բանանի կեղևը բուժում է ակնեն. 5 պատճառ բանանի կեղևը դեն չնետելու համար

Բանանն ամենաօգտակար ու համեղ մրգերից մեկն է, որը պարունակում է բազմաթիվ կարևոր հանքանյութեր ու վիտամիններ, սակայն քչերը գիտեն, որ ոչ պակաս օգտակար ու զարմանալի հատկություններով է օժտված նաև բանանի կեղևը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 պատճառ բանանի կեղևը դեն չնետելու համար: 

1.    Բանանի կեղևը կօգնի ազատվել վիրուսային գորտնուկներից

Հարկավոր է բանանի կեղևը նրքին կողմով դնել գորտնուկի վրա, ամրացնել և թողնել ամբողջ գիշեր: Կրկնել այս պրոցեդուրան ամեն գիշեր, մինչև գորտնուկը չորանա:

2.    Ազատում է մաշկային բորբոքումներից ու գրգռվածություններից

Բանանի կեղևը նաև շատ արդյունավետ է միջատների խայթածի, քերծվածքների, կապտուկների, բորբոքումների և գրգռվածությունների դեպքում: Հարկավոր է պարզապես շփել ախտահարված մաշկը բանանի կեղևով:

3.    Բուժում է ակնեն ու բշտիկները

Ակնեի դեպքում անհրաժեշտ է մաշկի ախտահարված հատվածներին ներքին կողմով բանանի կեղև դնել և թողնել այնքան ժամանակ, մինչև բանանի կեղևը դառնա շագանակագույն:

4.    Օգնում է բուժել թութքը

Բանանի կեղևը հարկավոր է ներքին կողմով դնել հիվանդ հատվածին և թողնել ամբողջ գիշեր: Կրկնել այս պրոցեդուրան, մինչև ախտանշաններն ամբողջությամբ անհետանան:

5.    Հարթեցնում է կնճիռները

Բանանի կեղևը ներքին կողմով դնել դեմքի և աչքերի հատվածի մաշկին և թողնել 20-30 րոպե: Բանանի կեղևը սնում ու ձգում է մաշկ, դարձնում է այն ավելի նուրբ ու փափուկ:  Բացի այդ, այն հարթեցնում է մանր կնճիռները, իսկ ավելի խոշորները դարձնում համեմատաբար քիչ նկատելի:

https://med.tert.am

Like this post? Please share to your friends:
Le Monde Animal