Ասպիրինից պատրաստված 3 դիմակ, որոնք կերիտասարդացնեն ձեր դեմքի մաշկը. հիանալի արդյունքը երաշխավորված է

Բոլորն էլ ձգտում են երիտասարդ և գեղեցիկ մաշկ ունենալ: Իհարկե, մենք անզոր են կանգնեցնել ժամանակը, սակայն մաշկի մասին ճիշտ կերպով հոգ տանել կարող ենք:

Ձեզ ենք ներկայացնում ասպիրինից պատրաստված 3 դիմակ, որոնք կերիտասարդացնեն ձեր դեմքի մաշկը. հիանալի արդյունքը երաշխավորված է:

#1 Դիմակ կիտրոնով և ասպիրինով

Բաղադրիչներ՝

  • 3 հաբ ասպիրին
  • 3 ճաշի գդալ կիտրոնի հյութ

Ուղեցույց՝

Հարեք ասպիրինի հաբերը և խառնեք կիտրոնի հյութի հետ այնպես, որ ստացվի համասեռ զանգված: Խառնուրդը դեմքին քսեք և պահեք 10 րոպե, ապա լվացեք այն սառը ջրով:

#2 Դիմակ ասպիրինով, յոգուրտով և մեղրով

Բաղադրիչներ՝

  • 5 հաբ ասպիրին
  • 2 ճաշի գդալ մեղր
  • 1 ճաշի գդալ յոգուրտ

Ուղեցույց՝

Սկզբում լվացեք դեմքը սառը ջրով, ապա մի փոքրիկ կտոր թրջեք և դրեք միկրոալիքային վառարանի մեջ 30 վայրկյանով: Հանեք կտորը և դրեք դեմքին 10 րոպե: Ապա լավ մաքրեք ձեր դեմքը և քսեք դիմակը: Թողեք 30 րոպե, ապա լվացեք սառը ջրով:

#3 Դիմակ ասպիրինով և ջրով

Բաղադրիչներ՝

  • 3 հաբ ասպիրին
  • 3 ճաշի գդալ գոլ ջուր

Ուղեցույց՝

Տարայի մեջ խառնեք ասպիրինի հաբերը ջրի հետ, որպեսզի դրանք լուծվեն ջրի մեջ և համասեռ զանգված դառնան: Քսեք խառնուրդը դեմքին և թողեք 10 րոպե, ապա լվացեք սառը ջրով:

Աղբյուր՝ Blognews.am

Like this post? Please share to your friends:
Le Monde Animal