Բրոկոլի պետք է պարտադիր կերպով օգտագործեն հատկապես կանայք. ահա, թե ինչու

ՕԳՏԱԿԱՐ

Անգլիացի բժիշկները որոշ ուսումնասիրությունների արդյունքում եկել են այն եզրահանգման, որ կանանց առողջության համար ամենաօգտակար մթերքը համարվում է բրոկոլին: Այս բանջարեղենի բաղադրության մեջ մտնում են մեծ քանակությամբ սուլֆորաֆաններ:

Բրոկոլին կանխում է շատ վտանգավոր հիվանդությունների զարգացումը, այդ թվում՝ քաղցկեղի և օստեոարտրոզի:

Դրանից բացի՝ բրոկոլին շատ վիտամիններ ու միկրոէլեմենտներ է պարունակում, որոնք կանխում են քաղցկեղի առաջացումը, ամրացնում են դիմադրողականությունը, կարգավորում են անոթների աշխատանքը՝ բարելավելով արյան շրջանառությունը։

Բրոկոլին նվազեցնում է հոդերի հիվանդությունների առաջացման ռիսկը:

Այս բանջարեղենը օգտակար է տարբեր տարիքի կանանց, թե դեռահաս աղջիկներին, թե հղի կանանց և թե տարեց տիկնանց:

Բրոկոլին մեծացնում է NRF2 գենի ակտիվությունը, որը թոքերի բջիջները պաշտպանում է թունավոր նյութերի ազդեցությունից:

Դրանից բացի՝ բրոկոլին օգնում է վերականգնել օրգանիզմի դիմադրողական ֆունկցիաները և դանդաղեցնում է ծերացման գործընթացը։

Բրոկոլիով կարելի է պատրաստել շատ համեղ աղցաններ, ապուրներ, այն մատուցել տապակած, թթու դրած և այլն։

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo

(Visited 196 times, 1 visits today)