2018-ին Փաշինյանը Սերժ Սարգսյանի կորտեժի ուղղությամբ թռուցիկներ շպրտեց, հետո էլ լայվում շատ գոհ պատմեց այդ «հերոսության» մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

2018թ. ապրիլի 12, Կոտայքի մարզում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ավտոշարասյունն անցնում է մայրուղով քայլող Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների կողքով։ Հիշու՞մ ենք ինչ արեց այն ժամանակ Փաշինյանը։

Ճիշտ է` սկսեց թռուցիկներ շպրտել երկրի ղեկավարի ուղղությամբ, հետո էլ շատ գոհ լայվում պատմեց այդ «հերոսության» մասին։ Իր հետ քայլողներն էլ, որ հենց այս պահին բարոյականության քարոզներ են կարդում մետրոյի վագոնում այսօր պողոսի_պասպորտը ճղած ու վաչապետի ուղղությամբ նետած աղջկա գլխին, այն ժամանակ հրճվում էին, հիանում ու հպարտանում Նիկոլի արածով։

Այ սենց դեպքերի համար են ասում` կյանքը բումերանգ է։

Գիտե՞ք ինչու այդ աղջիկն այդպես վարվեց։ Որովհետև Նիկոլն ու իր ատելության կուսակցությունը զրոյի են հավասարեցրել իշխանության հեղինակությունը։ Իրենք էին ժամանակին թքում ՀՀ իշխանությունների վրա։

Իրենք են մարդկանց սովորեցրել անարգել ու անպատվել իշխանավորներին։ Ու իրենք վաստակել են այդ պատասխանը։ Արդար ա։

(Visited 251 times, 1 visits today)