Փաշինյանի թիմը սա կարող է համարել մարտավարական հաղթանակ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մոսկվան փաստացի հրաժարվեց Քոչարյանի ծառայություններից․ Փաշինյանի թիմը սա կարող է համարել մարտավարական հաղթանակ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մոսկվան փաստացի հրաժարվեց Քոչարյանի ծառայություններից, համենայնդեպս՝ Լավրովի ասուլիսից այդպիսի տպավորություն ստացա:

Իհարկե, հապճեպ գնահատականները հակոտնյա են քաղաքականությանը, սակայն սա այն դեպքերից է, երբ Փաշինյանի թիմը կարող է համարել մարտավարական հաղթանակ:

Մանավանդ, որ խնդիրը վերաբերում է ԼՂ հարցում Քոչարյանի գործած սխալին, ինչի մասին հիշեց Լավրովը՝ որոշակի հնարավորություն ստեղծելով պաշտոնական Երևանի համար»:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:

(Visited 47 times, 1 visits today)