Վերացրել է երեսունից ավելի թուրք ու ազերի, վիրավոր ընկերներին դուրս է հանել կռվի դաշտից…ու անմահացել

ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
Սեյրան Ավետյանը (Գոջո) ծնվել է 1998թվականի մարտի 29-ին։ Զբաղվել է կարատեյով, և տարիների ընթացքում դարձել ՀՀ և միջազգային մի շարք մրցաշարերի հաղթող ։ Մարզիչը եղել է Արման Սարգսյանը։

Իր տեսակով եղել է կատարյալ, շատ բարի ու հոգատար անձնավորություն։
Տասներկու տարեկանից ապրում էր Ռուսաստանում։ Հայաստան եկավ ծառայելու նպատակով, հայրենիքին պարտքը տալու համար։ Որոշել էր հետ գալ, ու հիմնական ապրել Հայաստանում։ Սակայն, չարաբաստիկ պատերազմը նրան չթողեց ետդարձի ճամփան բռնել։
Հրամանատարներին ենթարկվելու, և նրանց հրամանները անթերի կատարելու համար ստացել է շնորհակալագիր։ Պատերազմի ընթացքում կատարել է բազմաթիվ հերոսություններ։

Վերացրել է երեսունից ավելի թուրք ու ազերի, վիրավոր ընկերներին դուրս է հանել կռվի դաշտից։
Հոկտեմբերի հինգին վիրավորվել է կրծքից և ուսից, սակայն, շարունակել է պայքարը կռվի դաշտում։ Ամեն ինչ թաքցնում էր ընտանիքից, ասելով, որ ամեն բան նորմալ է։
Վերջին հեռախոսազանգը եղել է հոկտեմբերի 15-ին։
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ի առավոտյան ժամը 5-ին, երբ ընկերների հետ քնած է եղել խրամատում։ Վերջին անգամ ասել է ամեն ինչ լավ է, ու անմահացել։

Վերացրել է երեսունից ավելի թուրք ու ազերի, վիրավոր ընկերներին դուրս է հանել կռվի դաշտից...ու անմահացել

Արման Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Понравилась статья? Поделиться с друзьями:
News Arminfo