Սարգիս Գրիգորյանը, ով հեղափոխության ջատագովներից էր, իր կնոջ հետ այսօր ստորագրել է Քոչարյանի ազատության համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի արվեստի և մշակույթիմի շարքգործիչներ նույնաբովանդակ հայտարարություն են տարածել, որով կոչ են արել ազատել կալանքից Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին, փոխել նրա խափանման միջոցը։

Հայաստանի մշակույթի և արվեստի գործիչների հայտարարությունը հրապարակվել է «Նախագահ Քոչարյանի ազատության հանձնախմբի» ֆեյսբուքյան էջում.

«Մենք գնահատականներ չենք տալիս: Մենք իրավական նրբությունների մեջ չենք մտնում: Մենք դատավորի կեցվածք չենք ընդունում: Մեզանից յուրաքանչյուրս իր ասպարեզում իր գործն է անում: Մենք դատավարական կողմ չենք:

Բայց մենք քաղաքացի ենք, և մեզ մտահոգում է մեր երկրի բարոյահոգեբանական մթնոլորտը: Չարության, ատելության, թշնամանքի հակամշակութային մթնոլորտը:

Մեզ համար անհասկանալի է դատաքննության ընթացքում նախագահ Քոչարյանին բանտախցում պահելու սևեռումը: Մենք ոչ մի հիմնավորում չենք լսել, որ եթե նա ազատության մեջ լինի, կխուսափի արդարադատությունից: Հակառակում համոզված ենք:

Մենք գնահատում ենք Ռոբերտ Քոչարյանի ներդրումը հայկական պետականությունների կայացման գործում: Մեզանից շատերը ճանաչում են նրան անձամբ։ Մենք չենք կարող անտարբեր նայել տեղի ունեցողին։ Մենք գտնում ենք, որ նախագահի այսօրվա կարգավիճակը անբնական է և չի նպաստում պետության վարկին, հանրային մթնոլորտի առողջացմանը:

Մենք առաջարկում ենք համերաշխության հաստատման, ապագային ուղղված քայլ անել: Մենք առաջարկում ենք փոխել նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը»,-ասվում է հայտարարության մեջ։

Հայտարարությունը ստորագրել են բազմաթիվ արտիստներ, երգիչ-երգչուհիներ և դերասաններ:

Այդ ցուցակում ամենատարօրինակ անունները երևի Սարգիս և Մանո Գրիգորյաններինն էին: Սարգիսը, ով հեղափոխության ակտիվ ջատագովներից էր, այսօր փաստորեն ստորագրել է Քոչարյանի ազատության համար:

Քիչ առաջ էլ համացանցում սկսեց տարածվել տեսնայութ, որում Լևոն Քոչարյանը հանդիպում է շոու-բիզնեսի հայտնի աստղերի հետ:

Տեսանյութը ստորև ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.

Քիչ առաջ էլ Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Երախտագիտությունս եմ հայտնում բոլոր այս մարդկանց, իրենց տեսակետը բարձրաձայնելու և անտարբեր չմնալու համար: Համոզված եմ, որ յուրաքանչյուրը` ստորագրելով հանդերձ, քաջ գիտակցել է, որ ամենայն հավանականությամբ կթիրախավորվի հայտնի ուժերի և մարդկանց խմբերի կողմից, բայց չնայած դրան բարձրաձայնել և չի խուսափել արդարացի տեսակետ արտահայտելուց:

Նման քայլերն են ցույց տալիս մարդու իրական կամքն ու սկզբունքայնությունը և արժանի են հարգանքի:

(Visited 992 times, 1 visits today)