Շուշան Փաշինյանին մեքենա վարել սովորեցնելու համար Աննա Հակոբյանը տուգանվել է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր մամուլում’ հղումով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աղջկա ինստագրամյան էջին, հրապարակում էր արվել, որ անչափահաս Շուշան Փաշինյանին մեքենա վարել է սովորեցնում Մարիամ Փաշինյանը։

Այս առնչությամբ պարզաբանում ստանալու համար այսօր Tert.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ոստիկանության լրատվության վարչություն, պարզելու համար, թե ոստիկանությունը տեղյա՞կ է հրապարակմանը և ինչ միջոցներ է ձեռնարկվել։

Tert.am-ի գրավոր հարցին ի պատասխան՝ ոստիկանությունից հայտնել են. «Ձեր կողմից նշված տեսանյութի հետ կապված հարուցվել է վարչական վարույթ` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձին տրանսպորտային միջոցը հանձնելու համար, և կիրառվել է վարչական պատասխանատվություն: Տուգանքը վճարվել է»։

Ոստիկանությունը պատասխանում տուգանքի չափը չի նշել, սակայն Tert.am- ի տեղեկություններով տուգանքը կազմել է 10.000 դրամ, տուգանվել է Աննա Հակոբյանը։

Աղբյուր

(Visited 1 246 times, 1 visits today)