Նամակ եմ գրել վարչապետին, քննադատել եմ, բայց չի բուժում, պետք չէ շարունակել․ Սարգիս Գրիգորյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Արդեն մեկ տարի է, քննադատում եմ, վարչապետին էլ եմ նամակ գրել, բայց տեսնում եմ, որ այս մոտեցումը չի բուժում մեր իրականությունը, ուրեմն պետք չի շարունակել,- ասում է դերասան Սարգիս Գրիգորյանը 24TV-ի «Ժամադադար» հաղորդաշարի եթերում,- մարդկանց մեկը մյուսի նկատմամբ ունեցած ատելությունն է ինձ մտահոգում։ Այդ ատելությունը թիվ մեկ սպառնալիք է և՛ իշխանության համար, և՛ ընդդիմության։ Այն, ինչը որ չի ստացվում հեղափոխությունից հետո, պատճառն այդ ատելությունն է, քաոսն է։

Չարությունը չարություն է ծնելու, առճակատումն առճակատում է բերելու։ Եթե ուզում ենք ինչ-որ բան փոխվի, մենք պիտի ուրիշ ձև ապրենք։ Ուզում ես սեր լինի, նախ դու սիրի։ Ի՞նչ ենք արել, էն էլ է հայ, էն էլ է հայ, էն էլ է սիրում հայրենիքը, էն էլ, երկուսն ուզում են, որ լավ լինի»։

Զրույցում դերասանն անդրադարձել է նաև ստեղծագործական ճանապարհին՝ բեմից մինչև սերիալներ։

«Ամուսնանում էի, փող չունեի, ստիպված ընդունեցի սերիալում նկարահանվելու առաջարկը։ Բայց որոշել եմ այլևս սերալներում չնկարահանվել»։

Սարգիս Գրիգորյանը պատմել է նաև, թե ինչ նոր գեղարվեստական ֆիլմում է նկարարհանվել, որը շուտով կլինի էկրանին, ինչպես նաև այն, թե ինչպես է պատրաստվում վերադառնալ բեմ։

Աղբյուր՝ 24news

(Visited 322 times, 1 visits today)