Մենք միանշանակ կատարել ենք օրենքով սահմանված մեր պարտավորությունները․ ընկերության տնօրենը հերքում է աշխատավարձը չվճարելու մասին լուրերը

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջերս մամուլում հրապարակում էր եղել այն մասին, որ «Ալեքս տեքստիլ» ընկերության աշխատակիցները շատ այլ աշխատողների պես հարկադիր արձակուրդի մեջ են և 14-օրյա պարապուրդի համար վճարվել են ընդամենը 4 օրվա համար։ «Ալեքս տեքստիլ» ընկերությունից պարզաբանել են։ Ընկերության հաշվապահ Ռազմիկ Սարուխանյանը Aysor.am-ի հետ զրույցում նշել է, որ շրջանառվող լուրերն իրականությանը չեն համապատասխանում։

«Մարդիկ վճարվել են 12 օրվա համար, այսինքն՝ իրենց աշխատած օրերի համար՝ պլյուս չեկած օրերի համար՝ օրենքով սահմանված պարապուրդ: Պարապուրդն օրենքը սահմանում է 2/3-ի չափով: Դա ՀՀ աշխատանքային օրենսգրքով է կարգավորվում: Աշխատանքային օրենսգրքով ինչպես կարգավորվում է, օրենքին համապատասխան՝ հաշվարկվել է պարապուրդ։

Կարող է՝ մարդն ունի ԴԱՀԿ: Օրինակ՝ աշխատավարձը կազմեց 50 հազար դրամ, ԴԱՀԿ-ն էլ կազմեց 20 հազար դրամ: Ես 20 հազարը պարտավոր եմ վճարել ԴԱՀԿ-ին: Գործատուն պարտավոր է: Էդ դեպքը կարա լինի, ես չեմ կարող ասեմ՝ խի են ահազանգում»։

Ռազմիկ Սարուխանյանի խոսքով․»Մենք միանշանակ կատարել ենք օրենքով սահմանված մեր պարտավորությունները: Հազար հոգի աշխատող կա, դե հո բոլորն ուզող չե՞ն: Մեջները չուզողներ էլ կան։ Էդպես եմ մտածում, բայց դե որ մենք վճարել ենք օրենքին համապատասխան, դա միանշանակ եմ ասում»:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ ահազանգ հնչեցրած աշխատակիցներին պարզելուց հետո հեռացնեն աշխատանքից, Ռազմիկ Սարուխանյանը բացասական պատասխան հնչեցրեց:

«Չէ, չէ, առանց պատճառ մենք չենք կարա հեռացնենք ոչ մեկին: Այսինքն՝ դա չի կարա հիմք հանդիսանա, որ մենք հեռացնենք, մենք չունենք էդ իրավունքը»:

Աղբյուրը

(Visited 68 times, 1 visits today)