«Ձերբակալությունից առաջ»: ՀՀԿ-ականները ի պատասխան վարչապետի հայտարարության «սևավորվել» են` հեգնելով Փաշինյանին

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց,
թե Երևանի Ազատության հրապարակում ինչ-որ մարդիկ, ինչ-որ ժամերի «ճռռիկներ» են անում, ավտոմեքենաներ են վարում մայթերով և սա որոշակի նպատակով է արվում, որպեսզի իմիտացիա ստեղծվի, թե երկրում իբրև թե հաստատված է անիշխանություն և չկա իրավակարգ։

Այնուհետև վարչապետը կոչ արեց այդ սևազգեստ խմբերի սև շորերի հարցը լուծել. ծաղկավոր «բաբոչկա» կապել և ճանապարհել վառ ծաղիկներով և ճանապարհել օրինական կյանքի:

Փաշինյանի հայտարությունից շատ չանցած՝ անմիջապես արձագանքեցին նախկին իշխանության ներկայացուցիչները:

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, մասնավորապես, իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ձերբակալությունից առաջ»:

Իր հերթին, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ֆեյսբուքյան իր էջում սև շորերով լուսանկար հրապարակեց, որին կից անգլերենով գրել է.

«Սևազգեստ տղամարդը. մշտապես թրենդային»:

Դե, իսկ ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը, անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, ֆեյսբուքի իր էջում գրեց.

«Որ շաաատ խնդրեմ՝ կլինի՞ Վանեցյանին ու Օսիպյանին հանձնարարեք ծաղկավոր բաբոչկայի տեղ ծաղկավոր շարֆն էլ օգտագործեն»:

https://lavinfo.com

(Visited 103 times, 1 visits today)