Ծանոթացեք, Գլենդելի նոր քաղաքապետն է. վատ մարդ չէ, ուղղակի մի թերություն ունի՝ անգլերեն չգիտի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ծանոթացեք, Գլենդելի նոր քաղաքապետն է՝ Վրեժ Աղաջանյանը: Վատ մարդ չէ, հեռուստահաղորդավար է, տեղի 2 մասնավոր հեռուստաալիքների գլխավոր տնօրեն է, մասնագիտությամբ՝ ինժիներ: Ամուսնացած է, երկու երեխա ունի և այլն:

Այս մարդու միակ թերությունն այն է, որ անգլերեն չգիտի: Հա, ճիշտ կարդացիք․ Գլենդելի նորընտիր քաղաքապետը անգլերեն չգիտի:

Թե ինչպես է հաղորդակցվելու քաղաքի սահմաններից դուրս, ինչպես է պաշտպանելու տեղի հայության շահերն, ասենք, Վաշինգտոնում կամ մեկ այլ կարևոր վայրում, դժվար է ասել: Հա, թարգմանիչը հա էլ կա, բայց դու լինես քաղաքապետ ու 2 բառ չկարողանա՞ս խոսել քո կոլեգաների հետ:

Չնայած ինչի՞ եմ զարմանում․ հաշվի առնելով գլենդելահայության մեծ մասի մակարդակը, դաստիարակությունն ու մտավոր ունակությունները՝ կարծում եմ, որ սա է շատ իրենց: Ամեն ժողովուրդ, ազգ, հասարակություն արժանի է այն իշխանությանն ու ղեկավարին, որն ունի: Հիմա Գլենդելն էլ սրան ա ընտրել՝ իրենց մտավոր ցենզին համահունչ: Բարով վայելեք:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karine.antonyan.1401/posts/625518111689213

(Visited 261 times, 1 visits today)