Ուշադրություն․ գազ չի լինելու մարտի 23-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 20.00ը, ահա հասցեները

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 23-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 20.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի, Նուբարաշենի խճուղու թիվ 1, 2, 3, 4, 5 բազմաբնակարան շենքերի գազասպառողների, հարակից հանրային օբյեկտների և հիմնարկների գազամատակարարումը:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:

(Visited 7 347 times, 1 visits today)