ՀՀ-ում կորոնավիրուսի ևս 7 դեպք է ախտորոշվել. Արսեն Թորոսյան

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ-ում կորոնավիրուսի ևս 7 դեպք է ախտորոշվել. Արսեն Թորոսյան

Այս ընթացքում կորոնավիրուս է հաստատվել եւս 7 պացիենտների մոտ։ Դեպքերի ընդհանուր թիվը դարձել է 122։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ նոր դեպքերը կրկին կապված են «արտադրամասի օջախի» հետ, բոլոր պացիենտները մասնագետների տեսադաշտում են եղել։

«Դա իհարկե իրավիճակը ինչ-որ չափով լավավնում է, բայց ոչ ամբողջությամբ, քանի որ սպասում ենք, որ արտադրամասի դեպքերի թիվը մեծանալու է՝ կապված դրա մեծության եւ աշխատանքների կազմակերպման բնույթի հետ», — ասել է նախարարը։

(Visited 163 times, 1 visits today)