Իր կնոջն ու երեխեքին ի՞նչ պատասխան է տալու մեր սրտի քաղաքապետը

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ պիտի անի պետությունը, եթե արդեն մոռացվող «Սանիթեք»-ի հայցը միջազգային արբիտրաժի կողմից բավարարվի` ՀՀ-ին ստիպելով այդ վայ-ընկերությանը պետական միջոցներից փոխհատուցել տասնյակ միլիոնավոր դոլարներ:

Իրավաբաններն ասում են` պետությունը պետական բյուջեից այդ միջոցները վճարելուց հետո անխուսափելիորեն ռեգրեսիվ հայցով կդիմի դատարան` պահանջելով բռնագանձել ՀՀ-ին նման պարտքի տակ գցած պետական պաշտոնյայի ունեցվածքը: Այս պարագայում հասցեատերը քաղաքապետ Հայկ Մարությանն է:

Картинки по запросу "հայկ մարության""

Ճակատագրի ինչպիսի՜ հեգնանք. ամբողջ կյանքը նկարահանման հրապարակներում ու բեմերում անցկացրած Հայկ Մարությանն իր խնայողությունները կոպեկ առ կոպեկ հավաքի, Երևանում ու Պրահայում տներ առնի ու կառավարչական իր կատարյալ ապաշնորհության պատճառով այդ ամենը դատական մի ակտով կորցնի: Ինքն իրեն դեռ ջհանդամը, բա իր կնոջն ու երեխեքին ի՞նչ պատասխան է տալու մեր սրտի քաղաքապետը:

Չստացվի այնպես, որ չեխական տներից ու իր ողջ ունեցվածքից զրկված ու փողոցում հայտնված Կարգին Հայկոն անիծի էն սհաթը, երբ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մեջբերում արեց իր հայտնի մանրապատումից…

(Visited 103 times, 1 visits today)