Թվերը կրկին մտահոգիչ են. ունենք նաև մահվան դեպք

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօրվա վարակվածների քանակը՝ նյութի վերջում:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մտահոգիչ տեղեկություն է հայտնել։ Նա ամփոփել է կորոնավիրուսային ախտի՝ մեր երկրումվերջին օրերին տարածվելու արագությունը և նշել՝ մտել ենք տասնհինգօրյա կրկնապատկման փուլ։ Եթե ոչինչ չփոխվի, մայիսի քսանչորսին կլինի վարակման 6350 դեպք, իսկ հունիսի ութին՝ 12700 դեպք։

Թորոսյանը հավելել է՝ լինելու են հազարավոր բուժվածներ ու տասնյակ մահացածներ, որոնցից ոմանք կլինեն տարեց կամ քրոնիկ ախտեր ունեցող մեր մտերիմներն ու հարազատները։

Նախարարի խոսքով՝ ամենը հիշելը կարևոր է մեր՝ չփոխված օրակարգում, որն է պահպանել կանոնները՝ վարակի տարածումը դանդաղեցնելու համար։ Եթե չփոխենք մեր վարքագիծը, կլինի այդ կանատեսված դեպքերի քանակը, կամ՝ ավելի վատ։

Չմոռանանք՝ կարևորը հնարավորինս ինքնամեկուսանալն է ու ռիսկային խմբի մարդկանց մասին մտածելը։ Նրանց իմունային համակարգը թույլ է, և նրանք կարող են չդիմանալ այս ախտին, քանզի այ առաջին հերթին խոցում է թույլ իմունային համակարգ ունեցողներին։

Ըստ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի՝ մայիսի 10-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստավորման արդյունքում Հայաստանում վարակվածների թիվը հասել է 3313-ի, ունենք առողջացման 1325, մահվան՝ 45 դեպք, փաստացի բուժվողները 1928-ն են։

(Visited 757 times, 1 visits today)