Զինծառայողի աճյուն է հայտնաբերվել

Հունվարի 19-ի որոնողական աշխատանքների արդյունքում

Մեխակավանից հայտնաբերվել է 1 զիծառայողի աճյուն: Մարմինն անճանաչելի էր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Այս մասին «Հետքի» հետ զրույցում հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

Որոնողական աշխատանքներն իրականացվել են Հադրութ, Վարանդա (Ֆիզուլի), Մեխակավան (Ջաբրայիլ), Կովսական (Զանգելան) ուղղություններով:

Հունվարի 20-ին որոնողական աշխատանքներ չեն իրականացվի։ «Հունավարի 20-ը Ադրբեջանում համարվում է սգո օր` «Սև հունվար», դրա համար էլ մեզ թույլ չեն տվել որոնողական աշխատանքներ իրականացնել, բացի այդ եղանակային անբարենպաստ պայմաններ են, աշխատանքներն ապարդյուն կանցնեին, եթե անգամ իրականացվեր»,-նշեց Հունան Թադևոսյանը:

Պատերազմի ավարտից մինչ օրս կատարված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1247 աճյուն:

Понравилась статья? Поделиться с друзьями:
News Arminfo