Այժմ արդեն աննախադեպ պայմաններ բնակարան ձեռք բերելու համար, որ երբևէ Հայաստանում չեն եղել

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի կառավարությունը սոցիալական բնակարանաշինության ծրագիր է սկսելու, որով հնարավոր կլինի երկրորդային շուկայից բնակարան ձեռք բերել Հայաստանի համար աննախադեպ ցածր՝ 5.5 տոկոսով հիփոթեքային վարկի միջոցով:

Ինչպես Մոսկվայից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ռուսաստանաբնակ հայ  գործարարների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր Հայաստանում բանկային տոկոսադրույքների անկման գործընթաց է սկսվել: Մենք ունենք հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների անկման գործընթաց:

Մենք շուտով սկսելու ենք սոցիալական բնակարանաշինության ծրագիր, որտեղ հիփոթեքային վարկով երկրորդային շուկայից հնարավոր կինի բնակարան ձեռք բերել Հայաստանի համար աննախադեպ ցածր՝ 5.5 տոկոսով:

Հայաստանում երբեք 5.5 տոկոս տոկոսադրույքով հիփոթեքային վարկ չի եղել»,- ասաց վարչապետը:

Նա նաև հավելեց, որ «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրում փոփոխություններ են իրականացնելու և զույգերի տարիքային շեմը 65-ից դարձնելու են 70, որպեսզի շուկայում ավելի շատ աշխուժություն լինի:

(Visited 302 times, 12 visits today)