Վարակվելու դեպքում սկզբից առաջանում է կոկորդի կարմրածություն և ցավ, որը կարող է տևել 3 — 4 օր. կարևոր տեղեկություն կորոնավիրուսի նախանշանների վերաբերյալ

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ՀԵՏԱՔՐՔԻՐ

Անդրանիկ Հայկի Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Կորոնավիրուսի մասին

1. Եթե ունեք քթահոսություն և խոռխ, ապա դա սովորական հարբուխ է:

2. Կորոնավիրուսային թոքաբորբը առաջացնում է չոր հազ՝ առանց քթահոսություն:

3. Այս նոր վիրուսը ջերմակայուն չէ և ոչնչանում է ընդամենը 26/27oC-ում: Արագ ոչնչանում է արևի ազդեցության տակ։

4. Եթե կորոնավիրուսով վարակվածը փռշտում է, ապա վիրուսը կարող է տարածվել մինչև 3 մետր, ընկնել ինչ որ մակերևույթի վրա և այլևս օդ չի բարձրանա:

5. Եթե այն ընկնում է մետաղական մակերեսի վրա, ապա ակտիվ է առնվազն 12 ժամ: Այսպիսով, եթե շփվում եք որևէ մետաղական մակերեսի հետ, ձեռքերը լվացեք հնարավորինս շուտ մանրէսպան օճառով: Չդիպչեք ձեր դեմքին կամ մի տրորեք աչքերը, մինչև ձեռքերը չլվանաք:

6. Գործվածքների վրա վիրուսը կարող է գոյատևել 6-12 ժամ: Լվացքի ժամանակ, սովորական լվացող միջոցները ոչնչացնելու են վիրուսին։

7. Սովորաբար, տաք ջուր խմելն արդյունավետ է բոլոր տեսակի վիրուսների համար: Փորձեք խուսափել սառը կամ սառցով հեղուկներ խմելուց:

8. Ձեռքերը հաճախ լվացեք, քանի որ վիրուսը ունակ է գոյատևել ձեռքերի վրա միայն 5-10 րոպե: Չնայած կենսունակության կարճ տևողությանը, այնուամենայնիվ, այդ կարճ ժամանակահատվածում շատ բան կարող է պատահել: Կարող եք հպվել աչքերին, ակամայից դիպչել ձեր բերանին կամ քթին և այլն:

9. Փորձեք նաև պահպանել կանխարգելիչ որոշ կանոններ։ Օրինակ, բերանը հակասեպտիկով կամ տաք ջրի մեջ աղիային լուծույթով լվանալը:

Նշանները.

1. Վարակվելու դեպքում սկզբից առաջանում է կոկորդի կարմրածություն և ցավ, որը կարող է տևել 3 — 4 օր:

2. Այնուհետև վիրուսը խառնվում է քթի հեղուկի մեջ, որը մտնում է տրախեա, ապա թոքերը ՝ առաջացնելով թոքաբորբ: Սա տևում է ևս 5 — 6 օր:

3. Թոքաբորբի դեպքում առաջանում է բարձր ջերմություն և շնչառության դժվարություն:

4. Քթի փակվելը նման չէ նորմալ հարբուխով հիվանդանալու դեպքին։ Դուք զգում եք, որ խեղդվում եք: Այս պահին անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկական օգնության:

(Visited 1 031 times, 1 visits today)