Սովորական խմորիչով պարարտանյութ՝ բույսերի աճը արագացնելու համար

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Սովորական խմորիչով պարարտանյութ՝ բույսերի աճը արագացնելու համար։ Պարզվում է, որ բոլորովին էլ պարտադիր չէ թանկ և հազվագյուտ պարարտանյութ գնել, բավական է օգտագործել բոլորին ծանոթ էժանագին ապրանք: Ես պատրաստել եմ խմորիչով լուծույթ, որը ոչ միայն խթանում է բույսերի աճը, այլև արագացնում է դրանց ծաղկումը, ամրացնում արմատական համակարգը: Լավ կլինի, եթե այպիսի լուցույթ օգտագործեք Ձեր բույսերը փոխպատվաստելուց հետո, կամ եթե դրանք թառամել կամ հիվանդացել են:

Ի՞նչ Է Ձեզ հարկավոր և ինչպե՞ս պատրաստել — Անհրաժեշտ են. + չոր խմորիչ` -1 գրամ, եթե կա խիտ խմորիչ` 10 գրամ, + շաքարավազ ՝ 1 թեյի գդալ, + մաքուր ջուր: Մի քիչ ջուր լցնել տարրայի մեջ, ավելացնել շաքարավազը և խմորիչը: Լավ խառնել, ապա թողնել 15-20 րոպե, մինչև փուչիկներ հայտնվեն: Հետո այս բաղադրությունը խառնել 1 լիտր ջրի հետ, խառնուրդը պատրաստ է:


Այնուհետև այն նոսրացնել 1: 5 հարաբերությամբ, այսինքն՝ պարզապես ավելացնել ևս 5 լիտր ջուր, իսկ հետո անմիջապես ջրել բույսերը: Ձմռանն ամիսը մեկ անգամ ջրելը բավարար է, իսկ ակտիվ աճի ժամանակահատվածում, այսինքն` գարնանը և ամռանը, 2 շաբաթը 1 անգամ:

(Visited 4 times, 1 visits today)