Պահեր են լինում, երբ Աստված գալիս և թակում է ձեր դուռը, բաց եղեք, որպեսզի լսեք դա. խորհուրդներ Օշոյից, որ հաստատ պետք կգան կյանքում

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Մարդիկ ամեն բան այնքան լուրջ են ընդունում, որ դա իրենց համար բեռ է դառնում։ Սովորեք ավելի շատ ծիծաղել։ Ըստ իս ծիծաղն այնքան սուրբ է, որքան աղոթքը։

Ցանկացած գործողություն անհապաղ արդյունքի է բերում։ Ուշադիր եղեք և հետևեք։ Հասուն մարդը նա է, ով գտել է իրեն, ով որոշել է, թե ինչն է իր համար ճիշտ ու սխալ, լավ ու վատ։ Նա դա ինքնուրույն է արել, այդ պատճառով էլ նա մեծ առավելություն ունի նրանց նկատմամբ, ովքեր սեփական կարծիք չունեն։

Մենք բոլորս յուրահատուկ ենք։ Ոչ ոք իրավունք չունի ասելու, թե ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ։ Կյանքը փորձ է որի ընթացքում մենք որոշում ենք այդ փոփոխական հասկացություններն ամեն օր։ Երբեմն, հնարավոր է, ինչ որ բան սխալ եք անում, բայց հենց դրա շնորհիվ էլ մեծ օգուտ եք քաղում։

Պահեր են լինում, երբ Աստված գալիս և թակում է ձեր դուռը։ Դա կարող է տեղի ունենալ տարբեր ձևերով՝ կնոջ, տղամարդու, երեխայի, սիրո, ծաղկի, մայրամուտի կամ արևածագի միջոցով։ Բաց եղեք, որպեսզի լսեք դա։

Արտասովոր լինելու մղումը ամենասովորական ցանկություն է։ Այ իսկ թուլանալ և սովորական լինելն իրոք արտասովոր է։

Կյանքը հանելուկների և առեղծվածների շղթա է։ Այն չի կարելի կանխատեսել կամ կանխագուշակել։ Բայց միշտ կան մարդիկ, որոնց ձեռնտու կլիներ առանց գաղտնիքների կյանքը. դրանց հետ միասին կգնային վախերը, կասկածներն ու տագնապները։

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo

(Visited 649 times, 2 visits today)