Ճապոնիայում ստեղծել են օդ բարձրացող տներ

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Ճապոնիայում ստեղծել են տներ, որոնք ունակ են երկրաշարժի դեպքում երկրի մակերեսից մի քանի սանտիմետր բարձրանալ ու գտնվել այդ դիրքում՝ մինչև երկրաշարժի ցնցումների ավարտը:

Այս տեխնոլոգիան մշակվել էր դեռ նախորդ տասնամյակում, սակայն նրա վրա ուշադրություն հրավիրվեց երկրում 2011 թվականի ավերիչ երկրաշարժից հետո:

«Air Danshin Systems Inc.» -ի դիզայներների կողմից մշակված համակարգն ունի հզոր օդային բարձիկ, ինչը հնարավորություն է տալիս տանը, անհրաժեշտության դեպքում, բարձրանալ  գետնից ճիշտ ժամանակին:

Զգայուն սենսորն ի վիճակի է նախօրոք հայտնաբերել սեյսմիկ ակտիվության սկիզբը: Այն տալիս է ազդանշան, որն ակտիվացնում է օդային կոմպրեսորը։ Նշվում է, որ ընդամենը մի քանի վայրկյան է պահանջվում, որպեսզի բարձիկը լցվի օդով, որը գտնվում է տան և նրա հիմքի միջև:

Բարձիկի հաստությունը մի քանի սանտիմետր է, բայց դա լիովին բավարար է երկրաշարժի վնասից խուսափելու համար։

Աղբյուր՝ Pressroom.am

(Visited 118 times, 1 visits today)