Հայրը որդու ԱՅՍ նամակի պատճառով քիչ էր մնում կորցներ գիտակցությունը

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Այս նյութը տարածվել է ամբողջ համացանցում: Ոչ ոք չգիտի, արդյոք իրականում այն եղե՞լ է, թե՞ ժամանակակից առասպել է, բայց, այնուամենայնիվ, օգտակար կլինի, որ այն կարդան և՛ ծնողները, և՛ երեխաները:

Եվ այսպես, հայրն առավոտյան պատրաստվում էր աշխատանքի գնալ, երբ տղայի սենյակի կողքով անցնելիս ինչ-որ արօրինակ բան զգաց: Ինչ-որ բան այն չէր: Երբ նա բացեց դուռը՝ կասկածները հաստատվեցին: Նախ, տղան ոչ մի տեղ չկար: Երկրորդ՝ ամենուրեք հավաք էր. Ոչ մի աղբ և ոչ մի թափթփված հագուստ: Նույնիսկ անկողինն էր հավաքած, իսկ վրան նամակ էր դրված: Ոչ հավաք վիճակը, ոչ նամակը բնորոշ չէին որդուն, այդ պատճառով հայրը շատ անհանգստացած էր: Ահա թե ինչ էր գրված նամակում.

«Թանկագին հայրիկ,

Քեզ գրում եմ մեծ ափսոսանքով և ամոթով: Ես փախել եմ իմ սիրած աղջկա հետ, քանի որ մենք ուրիշ ելք չունեինք քո և մայրիկի սարքած տեսարաններից խուսափելու համար: Դուք միևնույնն է չէիք ընդունի Սթեյսիին: Ես նրան շատ եմ սիրում իր ամբողջ պիրսինգներով, դաջվածքներով և կաշվե հագուստով: Այո, նա բավական մեծ է ինձանից…

Բայց հարցը միայն կրքի մեջ չէ: Սթեյսին հղի է: Նա ասում է, որ մենք երջանիկ կլինենք. Նա անտառում խրճիթ ունի, որտեղ էլ մենք կապրենք: Նա կիսում է ինձ հետ իմ շատ երեխաներ ունենալու երազանքը: Սթեյսին բացել է իմ աչքերը, ես հասկացել եմ, որ մարիխուանան լավ բան է: Մենք կաճեցնենք այն մեզ և մեր հարևանների համար: Այստեղ մենք շատ ուրախ ենք:

Ժամանակի ընթացքում կհայտնվի ՁԻԱՀ-ի դեմ դեղամիջոց, և այդ ժամանակ Սթեյսին իրեն ավելի լավ կզգա, քան հիմա: Խեղճն այնպես է տառապում: Մի անհանգստացիր հայրիկ, ես արդեն 15 տարեկան եմ, և կարող եմ ինքս իմ մասին հոգ տանել: Մի օր մենք կայցելենք քեզ ու մայրիկին, և դուք կտեսնեք ձեր թոռնիկներին:

Սիրով՝ Ջոշ»:

Հայրը հազիվ էր կարողանում կանգնել ոտքերի վրա, երբ նկատեց, որ նամակը չի վերջացել.

«Հ.Գ. Այն ինչ դու կարդացիր ճիշտ չէ: Ես ընկերոջս տանն եմ: Բանը նրանում է, որ խոհանոցում իմ գնահատականների թերթիկն է, և այն ձեզ չի գոհացնի: Ես ուղղակի ուզում էի քեզ հիշեցնել, որ կյանքում կան ավելի վատ բաներ, քան ձախողված քննությունները: Զանգիր, երբ ես կարողանամ տուն վերադառնալ»:

Աղբյուր

(Visited 222 times, 1 visits today)