«Ես Ֆրանսիայում նախատեսված մենահամերգ չեմ ունեցել». բացառիկ հարցազրույց Նունե Եսայանի հետ

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Օրերս համացանցում լուրեր էին տարածվել, որ Նունե Եսայանի՝ Ֆրանսիայում տեղի ունենալիք մենահամերգը չեղարկվել է։ Լուրերի իսկությունը ճշտելու, ինչպես նաև մոտ օրերին Մոսկվայում կայանալիք մենահամերգի մասին Starnews.am-ը զրույցել է երգչուհու հետ։

— Նունե, շնորհակալ ենք հարցազրույցի խնդրանքը չմերժելու համար և առաջին հարցը: Ձեր մենահամերգը Ֆրանիսայում չեղարկվե՞լ է

— Ոչ, չի կարող չեղարկվել մի բան, որը չպետք է տեղի ունենար։

— Մի փոքր ավելի կմանրամասնե՞ք:

— Ես պլանավորած մենահամերգ չեմ ունեցել ոչ Փարիզում, ոչ էլ Ֆրանսիայի որևէ այլ քաղաքում։ Իրական պատմությունն ամբողջովին այլ է։ Փարիզում գործող հայկական պարի ստուդիաներից մեկը հրավիրել էր ինձ, որպեսզի իրենց մենահամերգի ընթացքում իմ  երգերը լինեն «կենդանի կատարմամբ», որի ներքո ներկայանալու էին պարի ստուդիայի սաները: Տեխնիկական պատճառով բեմ չբարձրացա, բայց ես ներկա եմ գտնվել այդ համերգին ու եթե ուշադիր հետևեք սոցցանցերի իմ էջերին, ապա կարող եք տեսնել, որ ես այնտեղից տեսանյութ եմ հրապարակել։ Եթե ամփոփ ասեմ, ես մենահամերգ չեմ ունեցել Ֆրանսիայում ու որևէ բան չի չեղարկվել: Տարածված ասեկոսեներին միշտ չէ, որ պետք է հավատալ։

— Ստացվում է, որ Դուք ուղղակի պարի ստուդիայի մենահամերգին հրավիրված երգչուհի եք եղել։

Այո, հենց այդպես։

— Մենահամերգի թեմայից չշեղվելով, խոսենք Մոսկվայի համերգի մասին։ Այն չեղարկվե՞լ է կամ չեղարկվելու է։

-Ապրիլի 4-ին Մոսկվայում կկայանա իմ մենահամերգը, որի տոմսերն արդեն վաճառքում են։ Որևէ համերգ չի չեղարկվել և չի չեղարկվի։ Ամեն ինչ տեղի է ունենալու իր ժամանակին, նշված օրը: Շատ հաճելի է, որ Մոսկվայի հայ հանդիսատեսը ինձ այդքան սպասում է, ինչի մասին է խոսում ակտիվությունը և այն արձագանքը, որ ստանում եմ: Խոստանում եմ շատ ջերմ համերգային երեկո։

— Որոշ մարդիկ համացանցում փորձում են տպավորություն ստեղծել, որ Ձեր մոսկովյան համերգը բոյկոտվում է։

Ճիշտն ասած նման բաներից տեղյակ չեմ, ցանկություն էլ չունեմ իմանալու։ Փաստերը ավելի խոսուն են, քան տպավորությունները ու որոշ մարդկանց ցանկությունները։

— Չենք կարող նաև մի փոքր չխոսել քաղաքականությունից։

-Կներեք, այսքանով ավարտենք մեր հարցազրույցը։ Ես բազմիցս ասել եմ և, թերևես կրկնեմ: Ես այդ թեմայով հարցազրույց չեմ տալիս ու չեմ տալու, եթե որևէ ասելիք ունենամ, խոստանում եմ անձամբ «ուղիղ եթերի» միջոցով իմ հետևորդներին ներկայացնել իմ ասելիքը։

(Visited 64 times, 4 visits today)