Եթե ՆԱ անում է այս 11 բաները, ապա դա իրական սեր է

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Սիրային հարաբերությունները բարդ և խճճված երևույթ են: Դժվար է լինում հասկանալ՝ որքանով են հարաբերությունները լուրջ, արդյոք հարատև կլինեն: Սակայն կան նշաններ, որոնք վկայում են, որ սերն իրական է:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում 11 բան, որոնք անելը վկայում է այն մասին, որ ձեր սերն իրական է:

Նա ուշադրություն է դարձնում անգամ մանրուքներին, երբ հարցը քեզ է վերաբերում:

Նա ունակ է ներողություն խնդրելու, երբ հասկանում է, որ իսկապես սխալ է եղել քո հանդեպ:

Դու առաջինն ես, ում նա դիմում է, երբ խորհրդի կամ էլ խոսել-թեթևանալու կարիք է ունենում:

Նա ամեն հնարավոր բան անում է, որ քեզ մոտ ամեն բան լավ և թեթև լինի:

Նա փորձում է անել այնպիսի բաներ, որոնք քեզ կերջանկացնեն, անգամ եթե նման բաներ անելն այնքան էլ բնորոշ չէ նրան:

Նա հետաքրքրվում է քո հոբբիներով և հետաքրքրություններով:

Նա քեզ հանգիստ է թողնում, երբ խնդրում ես դրա մասին:

Նա լիովին անկեղծանում է քեզ հետ:

Նա ծանոթացնում է քեզ իր մտերիմ ընկերների և ընտանիքի անդամների հետ:

Նա ծիծաղում է քո կատակների վրա:

Նա միշտ պատրաստ է քեզ գրկել և համբուրել:

(Visited 177 times, 1 visits today)