Արփինե Հովհաննիսյանի նոր՝ էլեգանտ ու շքեղ լուսանկարը. ՖՈՏՈ

ՀԵՏԱՔՐՔԻՐ

ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կարողանում է միշտ ոճային լինել եւ առանձնանալ իր էլեգանտ կերպարներով։ Նա մշտապես արժանանում է հետեւորդների գովասանքին ու հաճոյախոսություններին։

Facebook-յան էջում հրապարակված նոր լուսանկարում Արփինե Հովհաննիսյանը ներկայացել է էլեգանտ ու շքեղ կերպարում։ Նա կրում է բաց վարդագույն երկարափեշ զգեստ։ Արփինե Հովհաննիսյանն արձակել է ուղիղ հարդարված վարսերն ու քնքուշ շպար նախընտրել։ Կերպարն ամբողջացրել են բարձրակրունկները։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Արփինե Հովհաննիսյանը ներկայացել էր հմայիչ ու էլեգանտ կերպարում։ Նա կրում էր գունավոր, զոլավոր, թավշյա զգեստ, սեւ երանգի պիջակ։

Հրապարակմանը կից Արփինե Հովհաննիսյանը գրել էր․ «Առայժմ տանը մնալով հիշենք գարունը»։ Նրա հետեւորները անմասն չէին մնացել։ «Չքնաղ դիցուհի», «Հմայք», «Գեղեցկուհի», «Գեղեցիկ, խելացի եւ կանացի» «Դյութիչ», «Աննկարագրելի գեղեցիկ», «Նրբագեղ», — մեկնաբանություններում գրել էին նրա հետեւորդները։

Աղբյուր

(Visited 216 times, 1 visits today)