Փորձագետը կանխատեսել է, թե երբ Եվրոպայում կորոնավիրուսը կհասնի տարածվածության գագաթնակետին. РИА Новости

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

Կորոնավիրուսի գագաթնակետը Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում տեղի է ունենալու մինչև մարտի 30-31-ը: Այս մասին հայտարարել է փորձագետ, վիրուսաբան, Բեզանսոնի ուսումնասիրությունների և հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ֆիլիպ Հումբերտը:

«Ես ունեմ ժամանակացույց, որը ստացել եմ այսօր առավոտյան: Ըստ այդ տվյալների՝ շատ երկրներում վիրուսը գագաթնակետին կհասնի մարտի 30-31-ին:

Ֆրանսիան դեռ չի հասել իր գագաթնակետին, որը կլինի մի փոքր ավելի ուշ՝ մարտի 31-ին: Սակայն եվրոպական երկրների մեծամասնության համար վարակի գագաթնակետը կլինի երեք-չորս օր հետո», — ասել է նա՝ Ժնևում ՄԱԿ-ին կից օտարերկրյա թղթակիցների ասոցիացիայի ճեպազրույցի ժամանակ:

Միևնույն ժամանակ, փորձագետը նշել է, որ իրավիճակը դեռևս վատթարանալու, իսկ մահացությունն աճելու է: Ըստ նրա՝ աշխարհի բնակչության մոտ 50% -ը կարող է որոշ չափով բախվել նոր կորոնավիրուսի հետ:

Աղբյուր

(Visited 2 378 times, 96 visits today)