Վրաստան՝ 115 վարակակիր, Հայաստան՝ 571․ չհամակարգված աշխատանքի պատճառով մեր պարետատունը կորցրեց 20 թանկարժեք օր

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

Կորոնավիրուսի հետագա տարածումը երկրում կանխելու համար Վրաստանում մարտի 21-ից մեկ ամիս ժամկետով արտակարգ դրություն էր հայտարարվել: Տրանսպորտային ուղևորափոխադրումը դադարեցվել էր, արտասահմանից բոլոր եկածները պարտադիր 14 օրով կարանտին են ուղարկվում: Մինչ այդ էլ մարտի 18-ից բոլոր օտարերկրացիների մուտքը Վրաստան արգելվել էր, բոլոր սահմանները՝ փակվել:

Վրաստանի բնակչությունը՝ 3 միլիոն 729 հազար մարդ: Վարակվածների քանակը՝ 115: Զոհերը՝ 0:

Հայաստանում մինչև մարտի 12-ը հայտնի չէր, թե կորոնավիրուսն ում շունն է, այդ իսկ պատճառով էլ որևէ լուրջ միջոցառում չէր կազմակերպվում, քանի որ դա այդքան էլ վտանգավոր վիրուս չէր: Հետո՝ մարտի 16-ին, շան տիրոջը գտնելուց հետո արտակարգ դրություն հայտարարվեց, բայց մենակ հայտարարվեց: Ոչ մեկ բանի տեղ չդրեց, որովհետև բառացիորեն 4 օր առաջ երկրի թագավորը քարոզարշավի մեջ էր, խոնարհվում էր մարդկանց առաջ:

Հետո՝ մարտի 26-ին, մի քիչ խստացրին ու փայլուն ճակատներով որոշեցին, որ ընտանիքի 2 անդամ մի տաքիսով չի կարող երթևեկել, բայց ավտոբուսներին ու գազելներին ձեռք չտվեցին: Это святое, ընդեղ վարակ չի մտնի: Մենակ դեզինֆեկցիա արեցին։ Մարտի 31-ին պարզվեց, որ կորոնան հանաք բան չէ, հանգիստ նստեք տեղներդ, ու որոշվեց ապրիլի 1-ին բոլոր տեսակի երթուղայիններն արգելել, ճանապարհների վրա դնել բլոկպոստեր, մարզերից Երևան ճամփեքը փակել և այլն:

Ընդհանուր առմամբ, դիլետանտության պատճառով պարետատունը կորցրեց 20 թանկարժեք օր։

Հայաստանի բնակչությունը՝ 2 միլիոն 924 հազար: Վարակվածների քանակը՝ 571: Զոհ՝ 3:
Հետևությունները թողնում եմ ձեզ․․․

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram1307/posts/2333490000283198

(Visited 338 times, 1 visits today)