Չինաստանում նոր վիրուս է ի հայտ եկել, որից արդեն մարդ է մահացել

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

Չինաստանում, որը նոր կորոնավիրուսի (Сovid-19) բռնկման էպիկենտրոնն էր, գրանցվել է մահ՝ հանտավիրուսից, որը մարդկանց է փոխանցվում կրծողների միջոցով։ Լուրը երկրում դարձել է մտավախության ևս մեկ առիթ։ Այս մասին հայտնում է Global Times-ը, փոխանցում է Newmedia.am-ը:

Լրատվամիջոցը հայտնում է, որ Յունանից մեկ այլ նահանգ ճանապարհորդելիս ավտոբուսի մեջ մահացել է ուղևոր, ում մոտ ախտորոշվել է հանտավիրուս։
Նույն ավտոբուսի մեջ գտնվող 31 մարդ թեստավորվել է։

Լուրի հրապարակումից հետո, Twitter-ում ստեղծվել է նոր հեշթեգ` #hantavirus:

Հայտնի է՝ հանտավիրուսը մարդուց մարդուն չի փոխանցվում և համաճարակային վտանգ չի ներկայացնում։ Դրանով հնարավոր է վարակվել կրծողների մեզի, կալի և թուքի հետ շփման արդյունքում։

(Visited 33 393 times, 1 visits today)