Չինաստանը տեղեկացրել է, երբ կլինի կորոնավիրուս համավարակի պիկը

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

Չինաստանի առաջատար համաճարակաբան Չժուն Նանշանը կարծում է, որ կորոնավիրուսի համաճարակի իրավիճակը նման տեմպերով զարգանալու դեպքում շրջադարձային պահին դեռևս պետք է սպասել ամենաքիչը երկու շաբաթ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով «Ժենմին Ժիբաո» պարբերականին:

«Եթե դուք ցանկանում եք, որ ես կանխատեսեմ, թե երբ կգա համավարակի շրջադարձային պահը աշխարհում, ապա դա անելն ինձ համար ավելի դժվար է, քան Չինաստանի պարագայում: Ինչո՞ւ: Որովհետև այլ երկրներում շատ չնախատեսված հանգամանքներ կան:

Բայց եթե իրավիճակը զարգանա ներկայիս սցենարով, վախենամ, որ դեռ երկու շաբաթ էլ անհրաժեշտ կլինի»,-հայտարարել է Նանշանը:

Նա բացատրել է, որ ի տարբերություն 1918թ. համավարակի, ներկայումս երկրների կառավարությունների քայլերը շատ կարևոր դեր են խաղում, և եթե այդ քայլերը խիստ են, ապա համաճարակի կգնա դեպի նվազում:

«Օրինակ՝ Իտալիայի հյուսիսն ամենաշատ տուժած շրջանն է, բայց այնտեղ շատ փոքր քաղաքներ կան, որտեղ խիստ քայլեր են կատարվում, մարդիկ հեռավորություն են պահում, դիմակներ են կրում, այնտեղ գրեթե չկան վարակման դեպքեր: Այդպիսի մեծ տարբերություն է մեկ երկրի սահմաններում:

Այդ իսկ պատճառով էլ հիմա շատ դժվար է կանխատեսել»,-ավելացրել է համաճարակաբանը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 780 909 դեպք, 108 852-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 404 497 մարդ։

Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 210 երկրում:

Աղբյուր

(Visited 2 175 times, 1 visits today)