Մանկապարտեզները փակ են, սակայն մանուկները ծնողների գրկում, ազատ ներսուդուրս են անում, աշակերտությունը թրև է գալիս փողոցներում, ուսանողները զբոսանքի մեջ են

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

Սամվել Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մանկապարտեզները փակ են, սակայն մանուկները իրենց ծնողների գրկում, ազատ ներսուդուրս են անում, աշակերտությունը բառիս լայն իմաստով թրև է գալիս փողոցներում, Ուսանողները զբոսանքի մեջ են

Սա արտակարգ իրավիճակ չէ, այլ թավշյա հեղափոխության տրամաբանությունից բխող, թավշա իրավիճակ։ Ամենևին չթերագնահատելով կառավարության ցուցաբերած աննախադեպ մարդասիրական վերաբերմունքը մեր վարակակիր հայրենակիցների նկատմամբ, չեմ կարող չնշել հետևյալը՝

Մանկապարտեզները փակ են, սակայն մանուկները իրենց ծնողների գրկում, ազատ ներսուդուրս են անում խանութներ, փոխադրամիջոցներ, մարդաշատ վայրեր։

Դպոցները արձակված են, բայց աշակերտությունը բառիս լայն իմաստով թրև է գալիս փողոցներում, իրար հետ «գզվում», լկստվում, նույն տուփից սիգարետ ծխում…

Ուսանողները համընդհանուր զբոանքի մեջ են, հանդիպելիս ոմանք առաջվա պես ողջագուրվում, համբուրվում են։

Առանց պաշտպանիչ դիմակների տարեցները նույնպես ամենուր են։ Սուպերմարկետներում ու հասարակական վայրերում չի պահպանվում մարդկանց միջև սոցիալական խելամիտ հեռավորությանը։

Տպավորություն է, թե մեր երկրում կորոնավիրուսը պարտավոր է գործել հատուկ թավշյա ալգորիթմով… մնում է հուսալ որ վերջինս իրազեկված է այդ մասին, այլապես դաժան հետևանքները կրելու ենք ազգովի…

#մնատանը»

(Visited 334 times, 1 visits today)