Հայտնի է կորոնավիրուսի կյանքի տևողությունը տարբեր մակերևույթների վրա

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

Ամերիկացի գիտնականները հաղորդել են, որ կորոնավիրուսային վարակը կարող է գոյություն ունենալ մակերեսների վրա մինչև 17 օր:

Այս եզրակացությունն արվել է կրուիզային նավերում վարակի դեպքերն ուսումնասիրելուց հետո, ասվում է ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների զեկույցում:

Մասնագետները պարզել են, որ SARS-CoV-2-ի ՌՆԹ-ն հայտնաբերվել է հիվանդների նավախցիկներում դրանք լքելուց 17 օր հետո: Միևնույն ժամանակ կորոնավիրուսային վարակի հետքեր են հայտնաբերվել այն հիվանդների նավախցիկներում, որոնց հիվանդությունն անցել է ախտանիշներով կամ առանց դրա: Ախտահանումից հետո SARS-CoV-2-ի հետքեր չի հայտնաբերվել:

Փորձագետների եզրակացության համաձայն՝ այս տվյալները չեն կարող երաշխավորված ցույց տալ, որ վարակը տեղի է ունեցել մակերեսների հետ ֆիզիկական շփման միջոցով: Այնուամենայնիվ, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների զեկույցում նշվում է, որ այդպիսի հնարավորություն գոյություն ունի:

Բժիշկները հորդորում են հրաժարվել կրուիզային նավերով և այլ տեսակի տրանսպորտային միջոցներով ճանապարհորդությունից կորոնավիրուսային պանդեմիայի ընթացքում:

(Visited 1 158 times, 70 visits today)