Հայաստանում կորոնավիրուսով վարակված դեպքերի թիվը այս պահի դրությամբ. Արսեն Թորոսյան

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

Ըստ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի՝ մարտի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստավորման արդյունքում Հայաստանում վարակվածների թիվը հասել է 571-ի, ունենք առողջացման 31, մահվան՝ 3 դեպք, փաստացի բուժվողները 537-ն են, բացասական թեստեր՝ 2216:

Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`

Մնացե՛ք տանը, Սահմանափակե՛ք շփումները, Հետևե՛ք անձնական հիգիենային, Հաճախակի լվացե՛ք ձեռքերը օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,

Հնարավորության սահմաններում նվազեցրե՛ք հանրային տրանսպորտից օգտվելը, Շփումների դեպքում պահպանե՛ք առնվազն 1 մետր հեռավորություն, Գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,

Եթե վերադարձել եք այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային իրավիճակը լարված է, ինքնամեկուսացե՛ք 14 օր` կապ հաստատելով պոլիկլինիկայի Ձեր բժշկի հետ, Պարբերաբար կատարեք ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով բժշկին,
Խուճապի մի՛ մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով:

(Visited 795 times, 1 visits today)