Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ևս 41 դեպք. վարակվածների ընդհանուր թիվը 235 է

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

Մենք նույնպես անհանգստացնող ցուցանիշներ ենք ստացել, 41 նոր դեպք ունենք հաստատված: 235 անձանցից 26-ն ունեն թոքաբորբ, բայց նրանց վիճակը վերահսկելի է:

Վարակվածների մեծ մասը ջերմություն չունի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ընդ որում` այս դեպքերի ծավալը և աշխարհագրությունը որոշակի անհանգստություններ են առաջացնում, Կոտայքի մազրի արտադրական ձեռնարկություն, Երևանի Էրեբունի համայնքի արտադրական ձեռնարկություններից մեկում է հայտնաբերվել և մենք պետք է ավելի շատ սահմանափակող միջոցառումներ ձեռնարկենք»,- ասաց նա:

Նա նշեց, որ աշխարհում կորոնավիրուսի նոր թափ է հավաքում և դրա որոշ արդյունքներ ՀՀ-ում ենք տեսնում.

«Շուրջ 300 հազար մարդ համարվում է կորոնովիրուսով վարակված»,- ասաց նա:

(Visited 3 073 times, 1 visits today)