Կորոնավիրուսով վարակված կինը սարսափելի տեսանյութ է հրապարակել վերակենդանացման բաժանմունքից

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

Լոնդոնի բնակչուհին, որը COVID-19- ի պատճառով վերակենդանացման բաժանմունքում է, սարսափեցնող տեսաուղերձ է հղել: Նրա հեռախոսով արված տեսանյութը հրապարակել է Daily Mail- ը:

39-ամյա Տարա Ջեյն Լանգստոնը հիվանդանոց է ընդունվել մարտի 13-ին: Երկու օր անց նրա մոտ ախտորոշվել է COVID-19, որը պայմանավորված է նոր տեսակի կորոնավիրուսով: Վերակենդանացման բաժանմունքում գտնվելու ընթացքում նա տեսանկարահանել է իրեն և խոսել այն մասին, թե ինչպես է հիվանդությունը զարգանում: Նա այդ կադրերը ուղարկել է իր աշխատանքային գործընկերներին՝ նախազգուշացնելու համար վարակի լրջության մասին:

Շնչահեղձ լինելով եւ հազալով Լոքսթոնն ասել է. «Նայիր ինձ, ես վերակենդանացման բաժանմունքում եմ և չեմ կարող շնչել առանց խողովակի: Կաթետրներ են ինձ միացված: Հիմա ես ինձ զգում եմ տասն անգամ ավելի լավ, քան նախկինում (…) Եթե դուք դեռ ծխում եք, միանգամից թողեք այս սովորությունը: Քանի որ անիծյալ թոքերը ձեզ դեռ պետք կգան: Եվ ես խնդրում եմ ձեզ հետևել բոլոր հնարավոր նախազգուշական միջոցներին: Այս ամենն իսկապես սարսափելի է: Դուք կարող եք իմ տեղում լինել»:

Լրագրողների հետ զրույցում բրիտանուհին նշել է, որ յուրաքանչյուր շունչ նրան դժվարությամբ է տրվում: «Կարծես թոքերում ապակու բյուրեղներ լինեն: Դժվար է բացատրել: Ստիպված եմ պայքարել յուրաքանչյուր շնչի համար», – շեշտել է նա: – Սա սարսափելի է: Ես երբեք չէի ցանկանա այս ամենը նորից անցնել իմ կյանքում»: Լանգստոնը բացատրել է, որ հիվանդանոց տեղափոխվելուց 5 օր առաջ իրեն թույլ է զգացել:

«Սկզբում բժիշկները կարծում էին, որ ես կրծքավանդակի օրգանների վարակ ունեմ: Ինձ նշանակեցին հակաբիոտիկներ, իբուպրոֆեն և պարացետամոլ», – ասել է նա: – Ես ամեն օր մոտ ութ դեղահաբ իբուպրոֆեն էի ընդունում: Այժմ բժիշկները վստահ են, որ հենց այս դեղն է վատթարացրել իմ վիճակը»: Երբ նրան տեղափոխում էին վերակենդանացման բաժին, նրան անհրաժեշտ էր վեց լիտր թթվածին: «Հիմա ես ապաքինվում եմ: Ինձ միայն մեկ լիտրն էլ է բավարար», – նշեց նա:

Լանգսթոնը կարծում է, որ կորոնավիրուսով կարող էր վարակվել մարզասրահ այցելելիս: Նա տեսաուղերձ է հրապարակել, որպեսզի զգուշացնի մյուսներին COVID-19-ի վտանգի մասին:

Աղբյուր՝ 1in.am

(Visited 50 887 times, 12 visits today)