Կորոնավիրուսի թեստից հրաժարված երգչուհին հաջորդ օրը մահացել է․ինչո՞ւ են թեստավորումը թողել վատառողջ մարդու որոշելուն

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

Կարեն Վրթանեսյանը գրում է՝

Երեկ անդրադարձել էի այս դեպքին, գրել էի, որ կասկածելի է։ Այսօր «Հայկական ժամանակը» մանրամասներ է հաղորդում.

Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյան.

«Ես խոսել եմ երգչուհու հարազատների հետ։ Ուզում եմ նշել, որ այստեղ պետք է անձնական եւ բժշկական գաղտնիք պահպանվի: Կինը ապրել է տանը միայնակ: Շտապ օգնության կանչ է գրանցվել։ Հրավիրել են երգչուհուն, որ նա կորոնավիրուսի թեստավորում անցնի եւ հոսպիտալացվի: Վերջինս այդ պահին հրաժարվել է եւ ասել, որ հաջորդ օրը առավոտյան կգնա, սակայն հաջորդ օրը մահը վրա է հասել»:

Խոսնակը նշեց, որ երգչուհու շփման շրջանակն արդեն պարզվում է: Քույրը վատառողջ է, ԱՆ աշխատակիցները կապ են հաստատել վերջինիս հետ:

Իսկ երգչախմբի մյուս անդամներին չպիտի՞ թեստավորեն։ Կամ ինչո՞ւ են թեստավորումը թողել վատառողջ մարդու որոշելուն։

Ի դեպ, COVID-ով հիվանդների մի մասի մոտ դիտարկվում է նաև ապակողմնորոշում, այսինքն մարդիկ ի վիճակի չեն լինում ճիշտ գնահատել իրավիճակը և ըստ այդմ ճիշտ գործել։

Ստացվում է այսպես. «Չե՞ս ուզում թեստավորվել… Դե լավ, ոնց ուզում ես»… Ու խոսնակի ասածից պարզ էլ չի, շտապ օգնությունը գնացե՞լ է մոտը։ Ի՞նչ է ասել. «Հրավիրել են թեստավորման»։

Կից նյութն այստեղ՝ Մահացած երգչուհին պատրաստվում էր կորոնավիրուսի թեստավորում անցնել. քույրը վատառողջ է, նրանց շփման շրջանակը պարզվում է:

(Visited 358 times, 1 visits today)