Ինչպես է պետք կրել բժշկական դիմակը, ինչ է պետք անել նախքան կրելն ու դրանից հետո, որպեսզի հակառակ արդյունքի չհասնեք

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ ՕԳՏԱԿԱՐ

Այսօր դիմակ կրելը անհրաժեշտություն է և խորհուրդ չի տրվում դուրս գալ փողոց առանց դիմակի։ Շատերը պարզապես չգիտեն, որն է դիմակ կրելու ճիշտ ձևը և ինչ է պետք անել։

Դիմակը կրելուց առաջ ձեռքերը պետք է լվանալ կամ մշակել սպիրտ պարունակող հակասեպտիկով; Դիմակը պետք է այնպես կրել, որ այն ծածկի քիթն ու բերանն այնպես, որ բաց մասեր չլինեն։

Երբ դիմակ եք կրում, ձեռքով մի դիպչեք դրան, բայց եթե այնուամենայնիվ դիպչել եք, ձեռքերը լվացեք կամ մշակեք սպիրտ պարունակող հակասեպտիկով։

Դիմակը պետք է փոխել, երբ այն խոնավացել է: Դիմակը պետք է հանել հետեւի ռեզինից բռնելով, չի կարելի դիպչել առջեւի մասին:

Օգտագործված դիմակն այլևս չի կարելի օգտագործել, պետք է դեն նետել եւ ձեռքերը լվանալ կամ մշակել հակասեպտիկով; Մեկանգամյա օգտագործման դիմակները կրկին օգտագործման ենթակա չեն։ :

(Visited 713 times, 64 visits today)