Բրիտանացի բժիշկը չի լքել կորոնավիրուսով հիվանդներին, նույնիսկ հանուն քաղցկեղով հիվանդ որդու

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

Այս օրերին բոլորս տեսանք ու համոզվեցինք , թե ինչ անձնուրացությամբ են աշխատում բժիշկները։ Նրանցից շատերը օրերով տուն չեն գնում, չեն տեսնում սեփական երեխաներին հանուն հիվանդների։ Այդպիսին է այսօր բժիշկների վիճակը աշխարհի շատ երկրներում։

Frimley Park հիվանդանոցի բժիշկը ֆեյսբուքյան օգտատերերին խոստովանել է, որ ստիպված է մնալ հիվանդանոցում՝ իրեն որդուց մեկուսացնելու համար։ Նրա որդին՝ 3-ամյա Ալֆիի մոտ քաղկեղ են հայտնաբերել և փոքրիկը այժմ պայքարում է կանքի համար:

«Ես կանգնած էի երկնտրանքի առաջ․ շարունակել կատարել իմ աշխատանքը և փրկել այն մարդկանց, ում ես չեմ ճանաչում, կամ մնալ իմ որդու հետ, որի մոտ ախտորոշվել է լիմֆոմա: Եվ ես ընտրեցի առաջինը։ Ինձ համար հեշտ չէր նման որոշում կայացնելը։ Իմ սիրտն ասես ծվատված լինի, ես սաստիկ տառապում եմ, բայց ես այլ ելք չեմ տեսնում։ Ես որոշեցի ընտրել իմ հիվանդներին, իսկ որդուս կյանքը վստահել եմ իմ գեղեցիկ կնոջն և ընտանիքիս մյուս անդամներին»:

Դոկտոր Դենիսոնը պատրաստվում է ինքնամեկուսանալ և ընտանիքից հեռու մնալ առաջիկա վեց ամիսների ընթացքում: Ըստ նրա, նոր կորոնավիրուսը լուրջ սպառնալիք է ներկայացնում իր որդու կյանքի համար, և քանի որ նա այժմ չի կարող լքել իր գործը, նա չի կարող ապրել տանը և վտանգել որդու կյանքը:

Բժիշկը քննադատեց բրիտանացիներին, ովքեր անտեսում են պանդոկներ և զբոսայգիներ այցելելու սահմանափակումները: «Թույլ տվեք բացատրել ձեզ: Շատերը կմեռնեն: Հիմնականում դրանք կլինեն ավելի քան 70 տարեկան տարեցներ, բայց առանց կասկածի, նրանց թվում կլինեն նաև 30- և 40 տարեկան մարդիկ։ Ինքնամեկուսացվեք կամ շատ մարդիկ կմահանան առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում»:

Ի՞նչ եք կարծում, ճիշտ է հիվանդ երեխային թողնելու որոշումը ՝ ուրիշների կյանքը փրկելու համար, արդյոք ճիշտ որոշում է կայացրել բժիշկը։

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo

(Visited 593 times, 11 visits today)