Քունջութով տնական թխվածքաբլիթ. այնքա՜ն համեղ է, իսկ, թե որքա՜ն օգտակար է

ԽՈՀԱՆՈՑ

Ես ուղղակի պաշտում եմ քունջութով խրթխրթան թխվածքաբլիթները, որոնք հալվում են բերանում: Իմ սեղանից դրանք երբեք չեն բացակայում, բացի այդ քունջութը օգտակար է շատ: Նրանք, ովքեր ինձ պես սիրում են այս համեղիկը, կարող են պատրաստել այս բաղադրատոմսով, հիանալի է ստացվում:

Բաղադրիչներ

Ալյուր 70 գ

Կարագ 60 գ

Շաքարավազ 120 գ

Ձու 1 հատ

Վանիլին

Կիտրոնի թարմ քամված հյութ 1 թեյի գդալ

Քունջութ 160 գ

Փխրեցուցիչ ½ թեյի գդալ

Աղ ½ թեյի գդալ

Պատրաստման եղանակը

Խառնե ալյուրը, փխրեցուցիչը և աղը:

Փափկացրած կարագը հարել շաքարավազի հետ այնուհետր ավելացնել ձուն, վանիլինը, կիտրոնի հյութը, հարել 20-30 րոպե հարիչով:

Հարիչի արագությունը իջեցնել և աստիճանաբար ավելացնել ալյուրը:

Ավելացնել քունջութը, կարելի է նախապես բովել:

Ջեռոցի տապակի վրա յուղաթուղթ փռել (պարտադիր), գդալի օգնությամբ լցնել խմորը բարակ լոշիկների տեսքով իրարից 3-4 սմ հեռավորության վրա, քանի որ եփվելիս տարածվում են:

Եփել 8-15 րոպե մինչև ոսկեգունելը: Տաք վիճակում դրանք փափուկ են և կպչուն, բայց երբ սառչում են դառնում են խրթխրթան և անհավանական համեղ:

Աղբյուր

(Visited 323 times, 1 visits today)